Պյուռոսյան հաղթանակներն ու ծղրիդները ծլվլում են գերեզմանոցում
Այս շաբաթ Կրեմլի սևեռուն հայացքը հառել էր Ավդեևկայի վրա՝ գովաբանելով այրված հողի այս հատվածը որպես բեկումնային հաղթանակ: Մինչդեռ Կրեմլի երկարամյա քննադատ և հավատարիմ հակառակորդ Ալեքսեյ Նավալնիի վաղաժամ մահը, ով սխալմամբ բանտարկված էր ռուսական մահվան ճամբարում, արժանացավ միայն հպանցիկ հայացքի և «դավադրության տեսության բուժման»: Եթե Նավալնիի մահվան մասին մանրամասները քիչ էին Կրեմլի ալիքներում, ապա այն փաստը, որ փետրվարի 24-ին լրանում է երկու տարին այն օրվանից, երբ Ռուսաստանը սկսեց լայնածավալ ներխուժում Ուկրաինա, այս շաբաթ կարծես թե ամբողջությամբ և միտումնավոր դուրս է մնացել Կրեմլի ապատեղեկատվության ռեպերտուարից։
Պյուռոսյան հաղթանակը Ավդեևկայում
Փետրվարի 17-ին Ուկրաինան հայտարարեց Ավդեևկա քաղաքից իր զորքերը դուրս բերելու մասին՝ շրջապատումից խուսափելու համար։ Արդյունքում ռուսական մոբիկները վերահսկողության տակ վերցրեցին այն, ինչ մնացել էր քաղաքից։ Ամիսներ շարունակվող ծանր մարտերը, որոնք բնութագրվում էին ռուսական հրետանու անկանոն կրակով, հողին հավասարեցրեցին այն, ինչ մնացել էր քաղաքացիական ենթակառուցվածքներից: Կրեմլամետ ապատեղեկատվության փորձագետները ցնծում էին հիվանդագին ուրախությամբ:
Բախմուտի ոչնչացումից ի վեր` ռազմաճակատից ցարին ներկայացնելու շատ լավ նորություններ չեն եղել: Այժմ ջրի դեմ ալգելքները բաց են՝ պարծենալու Պյուռոսյան այս հաղթանակով: Կրեմլի խոսափողներն արագ կենտրոնացան Ուկրաինայի «վախկոտությունը» ծաղրելու կամ «անկարգ նահանջի» մասին պատմություններ տարածելու կամ «Արևմուտքում խուճապի»վրա՝ պայմանավորված«Ուկրաինայի կողմից Ավդեևկայի կորստով»: Կարևոր չէ այն անհարմար փաստը, որ «Ավդեևկայի գրավումը» Մոսկվայի վրա ավելի շատ կյանքեր արժեցավ, քան Աֆղանստանում ողջ խորհրդային պատերազմը։
Հաղթանակի գինը ցարը չի կրում
Միգուցե Մոսկվան ուներ ինքնագիտակցման ինչ-որ տարրական մակարդակ այն ահռելի կորուստների վերաբերյալ, որոնք միտումնավոր իրեն էր պատճառում: Ուրախությունից անմիջապես հետո անհրաժեշտություն առաջացավ բացատրել, թե ինչու էր դա նույնիսկ կարևոր։ Այսպիսով, Կրեմլամետ լրատվամիջոցներն իրենց ապատեղեկատվական հնարքների կեղտոտ պարկից հանեցին հարմար մեղադրանքներ այն մասին, որ Ուկրաինան ահաբեկչական պետություն է։ Թույլ տվե՛ք բացատրել այս հիմար տրամաբանությունը՝ Կրեմլի կարծիքով՝ Ավդեևկայում Ռուսաստանի համար հսկայական կորուստները բացատրվում էին Դոնբասը ուկրաինական ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Ակնհայտ է, որ ինը կիլոմետր անցնելն այն ամենն էր, ինչ անհրաժեշտ էր մարդկային կյանքեր փրկելու այս վեհ նպատակին հասնելու համար։
Այսպիսով, այս նպատակներն միգուցե այնքան էլ վեհ չեն, քանի որ ընդամենը մի քանի օր անց նույն պրոկրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցներն արդեն հայտարարում էին «քաղված անգնահատելի դասերի», և թե ինչպես Ավդեևկան կդառնառուսական նոր հարձակման միայն սկիզբը։ Ենթադրաբար, դասը՝ կայսերական ծարավդ հագեցնելու համար սեփական ժողովրդին մսաղացի մեջ գցելն է։ Բայց հաղթանակի գինը ցարը չի կրում, ուստի Կրեմլի խոսափողները շարունակում են ուրախանալ:
Կրեմլի երկար ձեռքը
Հիմա, եթե Ավդեևկան Պուտինի աչքի լույսն էր, ապա Ալեքսեյ Նավալնին վաղուց նրա ցավոտ փուշն է։ Ավաղ, այլևս ոչ։ Նրան թունավորելու փորձից, «ծայրահեղականության» շինծու մեղադրանքներով բանտարկելուց, նրան բազմիցս անմխիթար պայմանների ու մեկուսարանի ենթարկելուց հետո, մերժելով նրան բժշկական օգնություն ներկայացնելուց և ի վերջո նրան տեղափոխելով Ռուսաստանի Արկտիկական գոտու ամենամահաբեր ուղղիչ գաղութներից մեկը՝ Կրեմլի տիրակալը փաստացի անձամբ սեղմեց Ալեքսեյ Նավալնիի մահվան ձգանը:
Երբ նրա առևանգողների ձեռքով նրա վաղաժամ մահվան լուրը տարածվեց, միջազգային հանրությունը արձագանքեց զզվանքով, տխրությամբ և միանշանակ դատապարտմամբ։ Սակայն Կրեմլամետ ապատեղեկատվական էկոհամակարգը նրա մահվանը բոլորովին այլ կերպ էր վերաբերվում : Փաստացի հանգամանքների մասին պաշտոնական մանրամասները սակավ էին, և Կրեմլինամետ ալիքները նախընտրեցին եթերը լցնել փաստարկներով այն մասին, թե որքան «անընդունելի» են Արևմուտքի հայտարարությունները այդ հարցի վերաբերյալ կամ հնարավորին չափով նվազեցնելով Նավալնիի հետմահու հիշատակի միջոցառումները ողջ Ռուսաստանում:
Դավադրություններն ավելի համեղ են, քան փաստերը
Իսկ հետո, ուշադիր հետևելով Կրեմլի ապատեղեկատվության դասագրքին, առաջացան դավադրության տեսություններ: Դավադրությունների առաջին ալիքը օգտագործեց հին լավ «Cui Bono» շեղելու մարտավարությունը՝ տալով անմեղ թվացող հարցը –ո՞ւմ էր ձեռնտու Նավալնիի մահը: Կրեմլի ապատեղեկատվություն տարածողները ունեին պատրաստի պատասխան ՝ Արևմուտքին։
Այնուհետև, դավադրության փոսի ամենախորը հատվածում, Կրեմլամետ ապատեղեկատվության տարածողները հանդես եկան ավելի ստեղծագործ տեսություններով: Նրանք պնդում էին, որ Արևմուտքը համոզել էր Նավալնիին վերադառնալ Ռուսաստան՝ երկրում «Մայդան» կազմակերպելու համար, առաջ քաշեցին այն տեսությունը, թե Նավալնիի մահը դավադրություն էր Պուտինի դեմ արշավ կազմակերպելու համար, և առանց ապացույցների պնդում էին, որ Նավալնին կարող էր մահանալ Գերմանիայից առաքված Covid-19 պատվաստանյութի պատճառով։։ Հիմա այս պատմությունները կարող են իրականությունից շատ հեռու թվալ, բայց դրանք միտումնավոր հորինված էին, որպեսզի ուշադրությունը շեղեին այն պարզ փաստից, որ Պուտինը Նավալնիի կյանքը իր ափի մեջ էր պահում: Արդյոք այն մարվել է միտումնավոր, թե կանխամտածված գործողությունների արդյունքում, այս պահին շատ քիչ նշանակություն ունի:
Փետրվարի 24 չկա
Կրեմլի ապատեղեկատվական մեքենան, կարծես կրկին մխիթարություն է գտել լռության խուլ ձայնում: Քանի որ Կրեմլը լռում էր Նավալնիի մահվան հանգամանքների մասին, լռում էր նաև այն ամսաթվի մասին, որն այս շաբաթ բոլորի մտքում էր՝ փետրվարի 24-ը, այն օրը երբ Ռուսաստանը երկու տարի առաջ լայնամասշտաբ ներխուժում սկսեց Ուկրաինայի տարածք: Կրեմլի ալիքներով այս թեման լուսաբանող միակ ձայնը ծղրիդների մետաֆորիկ ծլվլոցն էր։
Միգուցե Կրեմլի հարաբերական լռությունն այդքան էլ տարօրինակ չէ։ Լռությունը կարող է լինել մանիպուլյացիայի և ճնշելու գործիք։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին որպես «անցանկալի կազմակերպություն»պիտակավորելու Ռուսաստանի վերջին որոշումը Կրեմլի՝ ազատ ձայները ճնշելու և մեր հավաքական հիշողությունը խեղաթյուրելու փորձերի ևս մեկ անհաջող օրինակ է:
Ուկրաինան և նրա աջակիցներն ամբողջ աշխարհում հարգում են զոհված հերոսներին, ովքեր ոտքի կանգնեցին պայքարելու հանուն ազատության և արժանապատվության։ Սակայն Կրեմլի համար երկու տարվա ժամանակահատվածը չափազանց սարսափելի հիշեցում է այն մասին, թե որքան խորն է Պուտինը ներքաշել Ռուսաստանը պատերազմի ճահիճի մեջ: Քանի որ, ի վերջո, այն բանից հետո, երբ դուք ժողովրդին խոստացաք «եռօրյա հատուկ ռազմական գործողություն», դժվար է այս սուտը համադրել երկու տարվա պատերազմի իրականության հետ։ Բայց մեզ համար ակնհայտ պարզ է։ Անկախ նրանից, թե որքան միֆեր Կրեմլը կփորձի հորինել, մենք չենք խաբվի Ռուսաստանի ստերին և Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ ապատեղեկատվությանը։

EUvsDisinfo-ի ռադարի թարթիչը ևս կարմիր է․
- Կրեմլի ապատեղեկատվության գործակալները սիրում են լավ, դավադրություններով լի թեմաներ, ուստի, երբ Ֆրանսիայի նախագահը վերջերս փոխեց Ուկրաինա այցելելու իր ծրագրերը, նրանք օգտվեցին առիթից՝ տարածելու համար այն անհեթեթ պնդումը, որ Էմանուել Մակրոնը չեղարկել է իր այցը Ուկրաինա՝ մահափորձի դավադրության պատճառով: Այս տարօրինակ պնդումը հաստատող ոչ մի ապացույց չի ներկայացվել: Փոխարենը, դավադրությունը «ապացուցվեց» կեղծ տեսանյութի միջոցով, որն ի վերջո բացահայտվեցFrance 24-ի կողմից։ Եվ նրանք նույնիսկ չկարողացան ճիշտ կեղծել այն, քանի որ խորապես մշակված տեսանյութի շարահյուսությունն ու քերականությունը հեռու էին նրանից, ինչ պահանջվում է ֆրանսիական խոշոր հեռուստաալիքների լուրերի հաղորդավարներից: Ֆրանսիայի նախագահությունը հերքել է այս զավեշտալի լուրերը և այն անվանել կեղծ։
- Տարբեր «ֆոբիաների» տարածումը Կրեմլի ապատեղեկատվական մեթոդներից մեկն է, որն ուղղված է լսարանին իրական խնդիրներից շեղելուն: Ահա ևս մեկը՝ ըստ Կրեմլի,
Հայաստանում գործող ԵՄ առաքելությունը նպատստում է «ադրբեջանաֆոբիային», անկախ նրանից, թե դա ինչ կարող է նշանակել։ Իրականում սա Կրեմլամետ լրատվամիջոցների կրկնվող ապատեղեկատվության տարբերակն է, որը փորձում է վարկաբեկել Հայաստանում ԵՄ առաքելությունը՝ վերջինիս կեղծ մեղադրելով հակաադրբեջանական գործունեության մեջ: Առաքելությունը մեկնարկել է Հայաստանում՝ ի պատասխան Հայաստանի խնդրանքի։ Հայաստանում ԵՄ առաքելությունն (EUMA ) իրականացնում է կանոնավոր պարեկություն և իրավիճակի մասին հաշվետվությունների ներկայացում, ինչը ուժեղացնում է ԵՄ-ի տեղում իրավիճակի վերաբերյալ ընկալումը: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA ) նաև նպաստում է ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ միջավայրի ապահովմանը։ - Կրեմլը նույնպես չի ամաչում վերամշակել հին ևհերքված դավադրության տեսությունները: Այժմ Կրեմլամետ որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ Ղազախստանը համաձայնել է հյուրընկալել Ուկրաինայից տեղափոխված 30 ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ: Ակնհայտ է, որ սա նույն հին պատմությունն է, որը նրանք նախկինում փորձում էին տարածել Վրաստանի և Ուկրաինայի մասին: Սա Ուկրաինայում, Ղազախստանում և այլ երկրներում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռազմական կենսալաբորատորիաների մասին վաղուց վարկաբեկված պրոկրեմլամետ պատմվածքի մի մասն է, որը Կրեմլամետ լրատվամիջոցները և ռուսական իշխանությունները շարունակում են խթանել: Ալմաթիում Կենտրոնական ռեֆերենս լաբորատորիան բացվել է 2016 թվականին, և նրա գործունեությունը կենտրոնացած է Ղազախստանի տարածքում կենսաանվտանգության և վտանգավոր պաթոգեններից պաշտպանության վրա։