Ղրիմ. Ռուսաստանի կողմից բռնի, անօրինական բռնակցումից ութ տարի անց, դեռ հուսահատորեն ճանաչման են ձգտում

Ռուսաստանի կողմից բռնի, անօրինական բռնակցումից ութ տարի անց՝ Ղրիմը դեռ կրեմլամետ ապատեղեկատվության հիմնական թիրախներից է: EUvsDisinfo-ի տվյալների բազայում ավելի քան 840 դեպքերի առկայությունը Կրեմլը որպես Ղրիմի «փրկիչ» ներկայացնելու և անօրինական բռնակցումն արդարացնելու շարունակական ջանքերի վկայությունն է: Այդ ապատեղեկատվության օրինակները տարածվում են տարբեր երկրներով և լեզուներով՝ 437-ը ռուսերեն է, 143-ը՝ արաբերեն, 79-ը՝ անգլերեն, 42-ը՝ ֆրանսերեն և ավելին՝ այլ լեզուներով:

Եվրոպական միությունը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը Ռուսաստանի Դաշնության կողմից: Այս համատեքստում, ապատեղեկատվությունը և միջազգային իրավունքը խախտող Կրեմլի գործողություններն արդարացնելու շարունակական փորձերը միակ միջոցն են ինչ-որ հավանություն ստանալու համար՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի կողմից:

Մենք վերլուծել ենք ամենատարածված հորինվածքների չորս տեսակները, որոնք 2014 թվականից սկսած՝ թունավորում են տեղեկատվական միջավայրը: Զարմանալի չէ, որ Պուտինը ևս օգտագործում է ստորև ներկայացված խեղաթյուրված հայտարարություններից շատերը՝ արդարացնելու համար ներկայումս ընթացող, ոչնչով չհրահրված ռազմական հարձակումն Ուկրաինայի վրա (տե՛ս նաև այստեղ ու այստեղ):

«Փրկիչը». Ռուսաստանը փրկեց Ղրիմը վտանգից, և Ղրիմն այժմ ապահով ապաստան է բոլորի համար

Անօրինական բռնակցումից ի վեր՝ Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես «խաղաղարար» ուժ, ում նպատակն էր կանխել «ցեղասպանությունը», որն Ուկրաինան իբր սանձազերծել էր երկրի հարավ-արևելյան հատվածի դեմ։ Նա նաև պնդում է, որ Ղրիմի բնակիչները փրկվել են ստրկությունից:

Կրեմլամետ լրատվամիջոցները հետագայում փորձեցին ստեղծել Ռուսաստանի դրական իմիջը` Ղրիմը նկարագրելով որպես ազատ վայր, շահավետ՝ տեղի փոքրամասնությունների համար, ծաղկող, մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղություն և ապահով հանգրվան ցանկացած եվրոպացու համար, ով ուզում է «փախչել ագրեսիվ սեռական դաստիարակությունից»:

«Ժողովրդավարություն». Բռնակցմանը հաջորդեց «ժողովրդավարական» հանրաքվեն և լայն ճանաչում ստացավ

Սա Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցման վերաբերյալ առավել հաճախ կրկնվող ապատեղեկատվական հայտարարություններից մեկն է: Կրեմլամետ ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ Ղրիմը «Ռուսաստանի մաս» դարձավ ժողովրդավարական հանրաքվեից հետո: Ավելի շատ օրինակներ կարող եք գտնել այստեղ, այստեղ և այստեղ:

Միևնույն ժամանակ, Կրեմլի աշխարհաքաղաքական մոլորությունները հասնում են այն աստիճանի, որ հայտարարում են, որ Ղրիմը ճանաչվել է որպես Ռուսաստանի մաս. ԵՄ-ի, ՄԱԿ-ի, Նորվեգիայի, Ուկրաինայի Նաֆտոգազ-ի, ընդհանրապես՝ Արևմուտքի և նույնիսկ NYT-ի և Coca-Cola-ի կողմից:

«Վերադարձ տուն». Ղրիմը կա և միշտ եղել է ռուսական հող

Մեր ընթերցողը հավանաբար լավ ծանոթ է ռուսական «Կռիմ՝ նաշ» կարգախոսին: «Ղրիմը մերն է» արտահայտությունն ուկրաինական թերակղզու անօրինական բռնակցումը տոնելիս օգտագործվել է ռուսաստանյան իշխանությունների կողմից: Դրա նպատակն է՝ ընդգծել ենթադրյալ պատմական պնդումը և փորձել հրահրել հայրենասիրական տրամադրություններ տեղական լսարանի մոտ՝ ուղերձ հղելով, որ Ղրիմն իրականում «վերամիավորվել է հայրենիքի»՝ Ռուսաստանի հետ:

Բայց որքան էլ Կրեմլը ստեղծագործաբար փորձի խեղաթյուրել պատմությունը, փաստը մնում է փաստ. Բռնի և անօրինական բռնակցումից ութ տարի անց՝ Ղրիմը «նաշ»/«մերը» չէ, Ռուսաստանի մաս չէ: Դա պնդելն ապատեղեկատվություն է, իսկ կարգախոսը կրկնելը այն ավելի ճիշտ չի դարձնում:

«Զոհը». Արևմուտքը և Կիևը վնասում են Ղրիմին

Կրեմլամետ լրատվամիջոցները հաճախ Արևմուտքը պատկերում են որպես չարիք: Ղրիմի համատեքստում, Կիևի իշխանությունների հետ միասին՝ արատավորվել է Արևմուտքը։ Ապատեղեկատվական մեքենան Արևմուտքին մեղադրել է «Ղրիմի ժողովրդի կամքը վիրավորելու» և Ղրիմի մասին ճշմարտությունը քողարկելու մեջ, ՆԱՏՕ-ին՝ «սադրանքներ իրականացնելու» մեջ՝ ձգտելով «ապակայունացնել» սևծովյան տարածաշրջանը, և «Ղրիմի գրավմանը» նախապատրաստվելու մեջ:

Մյուս կողմից, ուկրաինական իշխանությունները վարկաբեկվել են ռուսական պետական ​​լրատվամիջոցներում և մեղադրվել ենթադրյալ «ջրային ցեղասպանության» մեջ, էլեկտրամատակարարումն արգելափակելու մեջ և ձեռնարկելու բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի «կտրեն» թերակղզին՝ նույնիսկ կառուցելով 120-կիլոմետրանոց ջրային ուղի՝ այն մայրցամաքային Ուկրաինայից բաժանելու նպատակով։

Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր ապատեղեկատվական ջանքերին՝ շահելու մարդկանց սրտերն ու մտքերը, և ստիպելու հավատալ անհավատալիին, ճշմարտությունը մեկն է և պարզ՝ Ղրիմը կա և մնում է Ուկրաինայի մաս:

Սեղմեք այստեղ՝ ստորև բերված պատկերի PDF տարբերակի համար:

Առնչվող ապատեղեկատվության դեպքեր

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist