Կրեմլի գրոտեսկային ֆարսը վերածվեց արյունոտ ողբերգության

Կրեմլամետ հորինված կեղծիքը չի կարողանում որևէ մեկին համոզել, բացի միանձնյա հանդիսատեսից

Վերջին օրերի, շաբաթների, ամիսների և տարիների ընթացքում EUvsDisinfo-ն կիսվել է կրեմլամետ ապատեղեկատվական արշավների անատոմիայի մասին մեր պատկերացումներով, քննարկել դրանց մարտավարությունը և հակադարձել իրականությունը խեղաթյուրող սցենարներին, որոնք ուղղված են քաղաքացիներին և որոշում կայացնողներին խաբելուն ու շեղելուն:

Քանի որ այժմ Ռուսաստանի ստեղծած լարվածությունը հասել է եռման կետի, մենք, փաստեր ստուգող և հերքող համայնքի այլ անդամների հետ, ականատես եղանք, որ կրեմլամետ ապատեղեկատվությունն ավելի ու ավելի է կտրվել իրականությունից, իսկ երբեմն էլ՝ ծաղրանկարի տեսք ընդունել:

Վերջին տխուր օրինակներից կարելի է նշել այն, որ Ուկրաինայի զինված ուժերը իբր վիրահատական ​​ճշգրտությամբ շփման գծից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աննշան խրճիթ են գնդակոծել, որ իբր ուկրաինական զորքերն իրենց չպատկանող սպառազինությամբ Ռուսաստանի տարածք են ներխուժել, և պնդումներ, որ ուկրաինական բանակը իրենց իսկ տարածքում գտնվող մանկապարտեզ է գնդակոծել:

Կարելի է կարծել, որ կրեմլամետ ԶԼՄ-ները ընդհանրապես դադարեցրել են Ռուսաստանից դուրս ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու փորձերը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույնիսկ ապաշնորհ հորինվածքները նենգ են և վնասակար՝ հատկապես հաշվի առնելով, որ Կրեմլի ապատեղեկատուները վաղուց հիմք են ստեղծում ներկայումս ծավալվող իրադարձությունների համար։

Ամեն անկյան հետևում թաքնված նացիստները, մեծ մարդասերները և միջուկային ռումբի մասին դատարկ խոսակցությունները

Մենք ուսումնասիրել ենք Ուկրաինային առնչվող վեց ամսվա հռետորաբանությունը Ռուսաստանի պետական ​​ԶԼՄ-ներում, ռուսական պետության հետ կապված կրեմլամետ լրատվամիջոցներում և Twitter-ի ռուսական պաշտոնական դիվանագիտական ​​էջերում:

Մենք սկսել ենք հաշվարկել Ուկրաինային առնչվող հիմնաբառերի ծավալը՝ համակցված այն հիմնաբառերի հետ, որոնք ներկայացնում են casus belli-ի նարատիվները կամ կեղծիքները, որոնք որպես պատրվակ օգտագործվում են Ուկրաինա ներխուժելու համար:

Օրինակ՝ կրեմլամետ լրատվամիջոցները Ուկրաինան մշտապես ներկայացնում են որպես «նացիստական» պետություն՝ ուկրաինացիների վրա ցեխ շպրտելու նպատակով, հատկապես ներքին ռուսական լսարանի աչքի առաջ, և դրանով իսկ արդարացնելու համար Կրեմլի ագրեսիան: Մենք այդ մարտավարությունը տեսել ենք բազմաթիվ անգամ՝ ներառյալ 2015թ․-ին, 2016թ․-ին, 2017թ․-ին, 2018թ․-ին, 2019թ․-ին, 2020թ․-ին, 2021թ․-ին, և, իհարկե, վերջին վեց ամիսներին, ինչպես ցույց է տրված ստորև ներկայացված գծապատկերում:

Հենց այդ կերպ Ուկրաինան որպես «նացիստական» պետություն ներկայացնելը թույլ է տվել ռուսական պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցներին և այժմ թույլտվություն ստացած քաղաքական գործիչներին հնչեցնել սարսափելի և ամբողջությամբ շինծու մեղադրանքներ Դոնբասում ցեղասպանության մասին, ինչպես նաև դավադրությունների խելացնոր տեսություններ տարածել Ուկրաինայի կողմից քիմիական և այլ արգելված զենքեր օգտագործելու վերաբերյալ:

Հիմնաբառ՝ նացիստական - Հիմնաբառ՝ ցեղասպանություն - Հիմնաբառ՝ քիմիական

Հիմնաբառ՝ նացիստական – Հիմնաբառ՝ ցեղասպանություն – Հիմնաբառ՝ քիմիական

Մենք նաև բացահայտել ենք, որ, այսպես կոչված, «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» (ԼԺՀ) և «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» (ԴԺՀ) ղեկավարող Ռուսաստանի կողմից սատարվող (և այժմ Կրեմլի կողմից ճանաչված) ստահակներին աջակցելու համար կրեմլամետ ԶԼՄ-ները փորձում են Ռուսաստանի ագրեսիան նկարագրել մարդասիրական տերմիններով:

«Փախստական» հիմնաբառի հիշատակումների ծավալը կտրուկ մեծացավ Դոնբասից Ռուսաստան խաղաղ բնակչության զանգվածային «տարհանման» (կարդալ՝ բռնի տեղահանումների) մասին, այսպես կոչված, «ԴԺՀ» և «ԼԺՀ» առաջնորդների նախօրոք ձայնագրված և համաժամեցված հայտարարություններից հետո։

Հիմնաբառ՝ փախստական

Հիմնաբառ՝ փախստական

Մինչ Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցները լի են Ռուսաստան ժամանող կանանց, երեխաների և տարեցների պատկերներով, դեռևս անկախ ռուսաստանյան մեդիա աղբյուրները, այսպես կոչված, «ԴԺՀ»-ում և «ԼԺՀ»-ում հավաքել են մարդկանց վկայությունները, որոնք հստակորեն ասում են, որ իրենք չեն հավատում ռուսական քարոզչությանը, չեն ցանկանում լքել իրենց տները և Ուկրաինային թշնամի չեն համարում։ Բայց թույլ մի տվեք, որ փաստերը փչացնեն լավ և հուզական մանիպուլյատիվ պատմությունը:

Հիմնաբառ՝ միջուկային

Հիմնաբառ՝ միջուկային

Վերջապես, Ուկրաինայի համատեքստում «միջուկային» հիմնաբառի հիշատակումների ծավալը 2021 թվականի նոյեմբերից ի վեր` անշեղորեն աճում է։ Դա համահունչ է Ռուսաստանի ռազմական դիրքորոշմանը և կրեմլամետ լրատվամիջոցների լղոզված խոսակցություններին երկրի միջուկային զենքի և ռազմական հզորության մասին: Վերջին օրինակը ներառում է ԵՄ-ի կողմից պատժամիջոցի տակ գտնվող պրոպագանդիստ Դմիտրի Կիսելևին, ով շնորհակալություն է հայտնում «ընկերներ Ստալինին և Բերիային» (ի թիվս այլոց) ռուսական միջուկային զենք ստեղծելու համար:

Երկու գործողությամբ գրոտեսկային պիես՝ գլխավոր դեզինֆորմատորին հաճոյանալու համար

Կրեմլամետ ապատեղեկատվությունն ուղղված է ներքին լսարաններին որպես միտինգային կոչ՝ աջակցելու Կրեմլի կայսերական հավակնություններին և ռազմական արկածախնդրությանը: Մասնավորապես, այս ապատեղեկատվությունը նպատակ ունի հաճոյանալ Կրեմլում, Սոչիի մերձակայքում, կամ մնացած աշխարհից մեկուսացված ինչ-որ չբացահայտված վայրում նստած միանձնյա հանդիսատեսին:

Այդ միանձնյա հանդիսատեսը խնամքով բեմադրված երկու գործողությամբ պիեսի կենտրոնական կերպարն է, որը երբեմն խախտում է ֆիզիկայի և տարածաժամանակային կոնտինուումի օրենքները: Նախ, տեղի ունեցավ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի բեմադրված նիստը, որը լի էր ապաշնորհ թատերականությամբ՝ ներառյալ բուլինգը դպրոցական բակում: Նիստը ոչ միայն թատերաբեմ էր, այսպես կոչված, «ԼԺՀ»-ի և «ԴԺՀ»-ի հապճեպ «քոփի-փեյսթ» ճանաչման միջոցով միջազգային իրավունքի խախտման, այլ նաև երկրորդ գործողությունում ապատեղեկատվության նոր բարձունքների հասնելու համար:

Այս գրոտեսկային պիեսի երկրորդ գործողությունն ստացավ լայնորեն հեռարձակվող ելույթի ձև, որը ներկայացնում էր 2014 թվականից ի վեր կրեմլամետ ապատեղեկատվության ամենամեծ հիթերի միախառնումը՝ պնդելով, որ.

Կրեմլի կողմից բեմադրված այս պիեսը մեզ հնարավորություն է տվել մի հայացք նետելու իշխող ավտոկրատի և նրա կամակատարների մտքերին: Եթե ​​կրեմլամետ ապատեղեկատվությունը երբեմն խեղկատակային էր՝ իր հուսահատ կեղծիքներով, և ծիծաղի առարկա էր արևմտյան լսարանների և վերլուծաբանների համար, Կրեմլի աբսուրդիստական ​​տրագիկոմեդիան սահմռկեցուցիչ հայացք էր գալիք իրադարձություններին: Միանձնյա հանդիսատեսն ակնհայտորեն լսում էր այն ստերը, որ վերջին տարիներին իր իսկ ստեղծած մեքենայից էին դուրս ժայթքում և, ճակատագրի հեգնանքով, դարձել է ապատեղեկատվության ամենալուրջ զոհը:

Խմբագրված է [24/02/2022 – 10:52am]. Այս տեքստը գրվել է Ուկրաինայի դեմ Կրեմլի հերթական չարդարացված հարձակումից ընդամենը ժամեր առաջ։ #StandWithUkraine

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist