Տվյալ նյութը չի ներկայացնում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS-ի) պաշտոնական դիրքորոշումը: Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS-ն) չի կարող պատասխանատվություն կրել հրապարակման մեջ պարունակվող տեղեկատվության ցանկացած օգտագործման համար:
Հինգ առասպելներ, որոնք օգնեցին ռուսական գաղութատիրությանը աննկատ մնալ
Ռուսաստանի՝ Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժման և իմ ժողովրդի ցեղասպանությանը նախորդող օրերին ես խորը հոգեկան տանջանքների մեջ էի: Այստեղ ես պարզապես մի ուկրաինացի լրագրող էի, ով մեկ տասնամյակ փորձում էր աշխարհի ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի գաղութատիրական պահվածքի վրա։ Դարձյալ աշխարհը կխոսի մոտալուտ զանգվածային կոտորածի մասին՝ որպես աննախադեպ, նոր ու տարակուսելի մի բանի: Իմ մտահոգությունները վերածելով լրագրության՝ ես սկսեցի X թեմա՝ թվարկելով ռուսական ներխուժումների դեպքերը վերջին 111 տարիների ընթացքում: Դա ակադեմիական կամ մանրակրկիտ վերլուծություն չէր, այլ ավելի շուտ այն կապում էր առանձին, թվացյալ, միմյանց հետ կապ չունեցող իրադարձությունները : Տարբեր վարչակարգերի և կառավարիչների օրոք Ռուսաստանը նույն բանաձևն էր օգտագործում մերձռուսական տարածքում իր գաղութային գերիշխանությունն ամրապնդելու համար, որոնք էին մանիպուլյացիան, ներխուժումը, բնաջնջումը: Այդ ժամանակից ի վեր այս գրառումը լայն տարածում է գտել, և ես այն վերածել եմ ուղեցույցի, որը նկարազարդվել է պատերազմի ժամանակաշրջանի ուկրաինացի նկարիչների կողմից:
Ռուսաստանին որպես գաղութային ֆաշիստական կայսրություն մերկացնելը, որն ունի կազմակերպված ահաբեկչության հարուստ պատմություն՝ հստակ մշակված բանաձևով, հանդիսանում է առաջին հերթին արդարություն։ Սակայն սա նաև նրա համար է որպեսզի դադարեցվի այն հայտնի խոսակցությունը, որ «սա Պուտինի պատերազմն է, և ռուսները նույնպես զոհեր են»: Խնդիրն այն է, որ բացահայտվի, որ Ռուսաստանը միշտ այդպիսին է եղել և այդպիսին կլինի, եթե պատասխանատվության չենթարկվի։ Բայց ինչպես ասում էր Շուհադա Սադաքաթը (հայտնի որպես Շինեյդ Օ’Քոնոր՝ հակագաղութային արվեստի լեգենդը), գիտելիքն ու ըմբռնումը անհրաժեշտ են արդարության հասնելու համար: Քանի դեռ աշխարհը շարունակում է անտեսել ռուսական գաղութատիրության խնդիրը, Ռուսաստանում կփոխվեն վարչակարգեր և սերունդներ, բայց ռուսական ֆաշիզմը կշարունակի ահաբեկել հարևան ազգերին, ինչպիսին իմն էր:
Ռուսական գաղութատիրության վերաբերյալ նյութեր և հետազոտություններ ստեղծելու և տարածելու իմ առաքելությունը հիմնականում պայմանավորված է ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարում իմ երկարամյա աշխատանքով: Ավելին, այն փաստը, որ այս երևույթն այսքան ժամանակ մնում էր անտեսված և մարգինալացված ամբողջ աշխարհում, ռուսական քարոզչական առասպելների ստեղծման ամենամեծ հաջողված պատմությունն է: Ի երախտագիտություն EUvsDisinfo-ի իմ գործընկերների հիանալի աշխատանքի, ես ցանկանում եմ առանձնացնել հինգ հիմնական առասպելներ, որոնք մեզ խանգարում են Ռուսաստանին որպես գաղութարար ընկալել:
1. Գաղութատիրությունը միայն այն մասին է, թե ինչ արեցին սպիտակ արևմտյանները գլոբալ հարավում գունավոր մարդկանց հետ:
Նրանք, ովքեր պնդում են, որ գաղութատիրությունը բարդ է և դժվար ընկալելի, և՛ սխալ են, և՛ ճիշտ:
Այն հեշտ է հասկանալ, եթե դուք միացնեք ձեր կարեկցանքը և ունեք ենթարկվելու կամ ճնշված լինելու որևէ փորձ՝ անհատապես կամ որպես համայնքի մաս: Եթե դուք դա անեք, ապա դուք կճանաչեք գաղութատիրությունը, երբ հանդիպեք դրան: Ես ճանապարհորդել եմ աշխարհով մեկ և հանդիպել ինձանից շատ հեռու գտնվող ժողովուրդների և տարբեր մշակույթներին պատկանող մարդկանց։ Մենք երբեմն օգտագործում էինք տարբեր բառամթերք, որպեսզի կարողանաինք միմյանց նկարագրել մեր վերապրած պատմությունները, սակայն երբ խոսքը գնում էր գաղութատիրական բռնության մեջ վերապրած անձնական պատմությունները միմյանց հետ կիսվելուն, ապա այստեղ ոչ մի թերըմբռնում չէր լինում։ Անկախ նրանից, թե ես խոսում էի Հարավային Սուդանի բնակչի, ղազախի (կամ քազաքի, գրված բնիկ լեզվով, ոչ թե ռուսացված տառադարձությամբ), իռլանդացի կամ աֆարի ընկերոջ հետ, գաղութատրիության ընկալումը և այն թե ինչ է դա անում, գրեթե բնազդային էր բոլորիս մոտ:
Ուկրաինացի մշակութաբանության ականավոր մասնագետ Մարիամ Նայեմը, ով հաճախ ինքնուրույն փաստահավաքություն է անում և քննադատաբար գնահատում սեփական ապագաղութացումը, խոսում է «մշակութային օտարման» մասին՝ որպես գաղութատիրության համընդհանուր հատկանիշի. սեփական մշակույթի արժեզրկումը և դրա մերժումը՝ համարելով այն որպես «պարզունակ» և արժևորելով իրենց գաղութարարների՝ ուրիշ, գերիշխող, պարտադրված մշակույթը: «Ես անհամար ժամեր եմ ծախսել՝ փորձելով արմատախիլ անել իմ «մշակութային թերարժեքությունը»՝ թերարժեքության ներքին բարդույթը, որը մարդկանց ստիպում է արժեզրկել սեփական համայնքի մշակույթը: Այնուամենայնիվ, սա է հենց բուժման գործընթացը»,- գրում է Նայեմը։
Բարդ մասը սկսվում է այդ ամենը դասակարգելուց: Կան գաղութատիրության տարբեր ձևեր։ Շատ կարևոր է տարբերակել իմպերիալիզմը (որն ավելի շատ տնտեսության և հողազավթման մասին է) և գաղութատիրությունը (որն ավելի շատ ինքնությանն և մշակույթին է վերաբերում) և հասկանալ, թե ինչու է Ռուսաստանը, իսկապես, գաղութային կայսրությունհանդիսանում: Իմ և Մարիամ Նայեմի կողմից Volya Hub-իհամար պատրաստած տեսանյութերի բացատրությունների շարքում մենք շեշտում ենք, որ գաղութային կայսրությունը չի վերաբերվում միայն տարածքին. դա առաջին հերթին վերաբերում է ինքնությանը և թե ինչպես է կայսրությունը գերիշխում` ջնջելով կամ խեղաթյուրելով այն: Ներկայումս ավելի ու ավելի շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ գաղութատիրությունը կարող է տարբեր ձևով հանդես գալ: Նույնիսկ ռուսական կայսրության ներսում գաղութային հպատակությունը կձևավորեր սպեկտր, որն իր մեջ կընդգրկեր Ուկրաինայից (ավելի շատ ուկրաինական ինքնության յուրացման համար) մինչևՂազախստան (ավելի շատ սպիտակների գերակայության համար)՝ միևնույն ժամանակվերաբնակիչների գաղութատիրությունը կհանդիսանար հիմանական տարրը։
Պարտադիր չէ, որ խոսքը միայն արտասահմանյան գաղութների և այլ ռասաների մարդկանց ստրկության մասին լինի:
Իրականում, վերջինս հանդիսանում է արևմտյան հետազոտողների հնացած կարծիքը և արևմտյան «գաղութատիրական հայացքի» մնացորդը՝ այն հանգամանքը, որ արևմտյան գաղութատիրական կայսրություններն այսպիսին էին, չի նշանակում, որ այլ երկրներում գաղութատիրությունը կունենա նույն հատկանիշները: Մենք չենք կարող ողջ գաղութային փորձը գլոբալ մասշտաբով դիտարկել ելնելով միայն արևմտյան տեսանկյունից:
2. Մոսկվան այն վայրն է, որտեղ հասկանում ես Ռուսաստանին
Երկաթե վարագույրը միայն Խորհրդային Միության մասին չէ։ Խոսքը նաև այն մշակույթի մասին է, որը Ռուսաստանը ստեղծել է դարերի ընթացքում՝ մեկուսացնելով իր ստրկացրած ժողովրդի բոլոր ձայները։ Մոսկվան լիակատար մենաշնորհ ուներ օտարներին բացատրելու, թե ով էինք մենք, որտեղից էինք եկել և ինչ ճակատագիր ունեինք։ Ինչպես նաև համոզիչ կերպով միֆաբանություն ստեղծելու կարողություն ուներ, թե ինչ է Ռուսաստանը և ովքեր են ռուսները: Արտասահմանում սա հանգեցրել է մի տենդենցի, ըստ որի այն ամենը, ինչ կապված է Ռուսաստանի կամ նրա հարևան երկրների հետ, միշտ բացատրվել է բացառապես ռուսների կողմից:
Ահա թե ինչպես գաղութարարի պրիզմայով բյուրեղացվում էր խեղաթյուրված համաշխարհային գիտելիքները այն մասին, թե ովքեր էին ուկրաինացիները, ղազախները կամ մոլդովացիները։ Ժամանակն է ապագաղութացնելու այն։
Ահա թե ինչպես «ռուսական մեծ մշակույթը» ռոմանտիզացնելու այսպես կոչված տոլստոյական մշակույթը Մոսկվան տարածում էր ամբողջ աշխարհում՝ թաքցնելով այն փաստը, որ այն թալանվել և յուրացվել է Ռուսաստանի կողմից գաղութացված բնիկ մշակույթներից։ Ժամանակն է ապագաղութացնելու այն։
Ահա թե ինչպես արևմտյան յուրաքանչյուր խոշոր կրթական հաստատություն ունի «Սլավոնական / Արևելաեվրոպական / Եվրասիական / Ռուսագիտության բաժին», որը կրթում է հազարավոր «ռուսագետների» և, այնուամենայնիվ, նրանք լիովին անկարող են կանխատեսել Ուկրաինայում շարունակվող ցեղասպանությունը: Ժամանակն է ապագաղութացնելու այն։
Ահա թե ինչպես, Ռուսաստանին հաջողվեց ձերբազատվել հակաիմպերիալիզմի, հակագաղութատիրության և հակառասիզմի չեմպիոն լինելու առասպելից՝ միաժամանակ ինստիտուցիոնալացնելով ռասիզմը երկաթե վարագույրի հետևում և ունենալով գաղութային նվաճումների պատմություն արտասահմանում, ներառյալ Աֆրիկայումև Ամերիկայում:
Ահա թե ինչու մինչ այժմ Ուկրաինայից (կամ ռուսական այլ նախկին կամ ներկայիս գաղութներից) եկող ձայները ստիպված են պայքարել և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայում տեղի ունեցող ներկայիս ցեղասպանությունը աննախադեպ բան չէ։ Սա բազմիցս եղել է մեզանից առաջ և մեզանից հետո էլ ևս կլինի, եթե ռուսական գաղութատիրությունը մնա անվերահսկելի և անպատիժ։
Այս խոսակցությունները պետք է վարեն գաղութատիրությունից փրկվածները, այլ ոչ թե գաղութատերերը և նրանց ժառանգները, այդպիսով ավելի շատ բազմազանություն և մանրամասներ հաղորդել խոսակցությանը:
3. Գաղութատերը զոհ է, իսկ ողջ մնացած աշխարհը՝ ռուսաֆոբ
Նրանք ասում են․«Մենք քաղաքակրթություն ենք բերում»: Նրանք ասում են․ «Մենք եկել ենք Ձեզ պաշտպանելու»։ Նրանք ասում են․«Մենք ինքներս մեզ ենք պաշտպանում»:
Լինի դա Ուկրաինայում շարունակվող ցեղասպանությունը, 2008 թվականի ներխուժումը Սաքարթվելո (Վրաստան), 1939 թվականին Ֆինլանդիա ներխուժումը կամ 1911 թվականին Իրան ներխուժումը, Ռուսաստանը միշտ օգտագործում է ինքը իրեն զոհի կարգավիճակում ներկայացնելու հռետորաբանություն՝ արդարացնելու համար հարձակումը: Եվ երբ կայսրությունը քննադատվում էր բռնության համար, ռուսական մեկը մյուսին հաջորդող վարչակարգերն ունեին միայն մեկ հակափաստարկ, այն է ՝ «Ռուսաֆոբիա»։ Նույնիսկ մինչ օրս այս փաստարկը լայնորեն տարածում է գտնում և քարոզվում է ոչ միայն Պուտինի կողմից, այլ նույնիսկ ռուսների կողմից, ովքեր պնդում են, որ հանդիսանում են Պուտինին ընդդիմադիր :
Սա մեջբերում է վերցված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արևելյան Եվրոպայի վերաբերյալ աշխարհի առաջատար պատմաբաններից մեկի՝ Թիմոթի Սնայդերի վկայությունից.
Կայսերական իշխանությունը ապամարդկային է ներկայացնում իրական զոհին և պնդում, որ նա զոհ է: Երբ զոհը (այս դեպքում Ուկրաինան) դեմ է իր դեմ հարձակմանը, սպանությանը, գաղութացմանը, կայսրությունն ասում է, որ խաղաղության մեջ մնալու ցանկությունն անհիմն է, այն հիվանդություն է։ Հենց սա է «ֆոբիան»։ Այս պնդումը, թե զոհերը իռացիոնալ են, որ նրանք «ֆոբիկ» են, որ նրանք «ֆոբիա» ունեն, իրական աշխարհում նպատակ ունի շեղելու ուշադրությունը զոհերի իրական վերապրումներից, որոնք, իհարկե, իրենցից ներկայացնում են ագրեսիայի, պատերազմի և վայրագությունների վերապրումներ։ «Ռուսաֆոբիա» տերմինը իրենից ներկայացնում է կայսերական ռազմավարություն, որի նպատակն է ուշադրությունը բուն ագրեսիվ պատերազմից տեղափոխել ագրեսորների զգացմունքների վրա, և դրանով իսկ ճնշել այն առավել շատ տուժած մարդկանց գոյությունն ու ապրումները: Իմպերիալիստն ասում է՝ «Մենք միակ մարդիկ ենք այստեղ։ Մենք ենք իրական զոհերը։ Եվ մեր վիրավորված զգացմունքներն ավելի կարևոր են, քան ուրիշների կյանքը»:
Եթե ես առաջարկեմ, որ բրիտանացիների, ֆրանսիացիների կամ ամերիկացիների գաղութային հանցագործությունների մասին խոսելը ատելության վրա հիմնված հանցագործություն է, կամ որ բռնարարին պատասխանատվության ենթարկելը նրա հանդեպ բռնությոան դրսևորում է, ապա ես համընդհանուր դատապարտման կենթարկվեմ և՛ գլոբալ հյուսիսում, և՛ գլոբալ հարավում: Այսպիսով ինչու՞ Ռուսաստանի համար կա այլ ստանդարտ:
4. «Կայսերական անմեղություն»
Նրանք ասում են.«Ցարն արեց դա»։ Նրանք ասում են.«Ստալինն արեց դա»։ Նրանք ասում են. «Պուտինն արեց դա»:
Ռուսական հասարակությունն ունի հին և չլուծված մի խնդիր՝ կապված իմպերիալիզմի, ֆաշիզմի և գաղութատիրության հետ։ Նույնիսկ ժամանակակից հակապատերազմական ռուսները հաճախ նախընտրում են իրենց երկրի կատարած կամ հիմա կատարող ցեղասպանության ցանկացած հանցագործության ողջ մեղքը բարդել մեկ առանձին բռնապետի, տիրակալի կամ մեկ վարչակարգի վրա։ Ցանկացած քննարկում՝ ռուսական գաղութատիրական բռնության մշակույթի ճանաչման շուրջ, որը սկիզբ է առել դարերի խորքից, առաջացնում է «ռուսատյացության» մասին նույն աղաղակները, ինչպես Պուտինի կողմնակիցների, այնպես էլ նրա ռուս հակառակորդների կողմից:
Հայտնի ղազախ մտավորական Բոտակոզ Կասիմբեկովան ստեղծել է «կայսերական անմեղություն» տերմինը՝ այս երևույթը նկարագրելու համար։ Ռուսները «ակնկալում են հավատարմություն նախկին ռուսական գաղութներից, որը ներառում է ռուսաց լեզվի իմացություն, քաղաքական հավատարմություն և միասնություն արևմտյան ազդեցությանը դիմակայելու հարցում։ Ըստ այս կայսերական հայացքի՝ ոչ ռուս բնակչության նկատմամբ ռուսական գերիշխանությունը գաղութատիրություն չէ, այլ արդիականության նվեր։ Դա խորապես ալտրուիստական գործողություն է, որը կատարվում է թերզարգացած մարդկանց համար։ Ռուսաստանի մշակութային գերակայությունից հրաժարվելը, ներառյալ անկախ արտաքին քաղաքականություն վարելը և խորհրդային պատմության վերաբերյալ Ռուսաստանի տեսակետը վիճարկելը, քաղաքական անհավատարմության ակտ է… Անկախության ձգտումը Ռուսաստանում զոհաբերության զգացում է առաջացնում, կարծես իր մասին ռուսական կայսերական պատկերացման հետ չհամաձայնելը հարձակում է ռուսական մշակութային մեծության վրա», – գրում է Կասիմբեկովան ռուսական գաղութատիրության մասին պատմող էսսեում։
Կայսերական անմեղության առասպելը գաղափարական առանցք է, որը կապում է Ռուսաստանի տարբեր ռեժիմները պատմության ընթացքում Ռուսաստանի գաղութային տիրապետությունը պահպանելու իրենց մշտական և համատեղ ջանքերի մեջ։ Եվ դա նաև այն է, ինչը պահպանում էր ռուսական կայսերական պրոպագանդան անընդհատ շարժման մեջ, նույնիսկ անվերջ փոփոխությամբ, թե ինչպես է իրեն սիրում անվանել՝ թագավորություն, կայսրություն, միություն, ֆեդերացիա։ Դա թույլ տվեց Մոսկվային այսքան երկար թաքցնել իր կայսրության գաղութային բնույթը։ Անվերջ վերականգնել հաշվետվողականության ռեժիմը և խուսափել նախորդ հանցագործությունների համար պատասխանատվությունից՝ ամեն անգամ, երբ նոր տիրակալ է գալիս: «Ներողություն, ժողովուրդ, մենք ունենք նոր ռեժիմ, և այն, ինչ տեղի է ունեցել անցյալում, մնում է անցյալում»։
Երբևէ հորինված վնասների դեմ պայքարի ամենահաջող գովազդային ռազմավարությունը։
5. Ռուսաստանը չի կարող գաղութարար լինել, քանի որ իր ողջ պատմության ընթացքում ոչ մի զոհ չի բարձրաձայնել դրա մասին։
Չնայած ես ավելի քան մեկ տասնամյակ ուսումնասիրում եմ ռուսական գաղութատիրությունը, ես դեռ ցնցված եմ, թե որքան դժվար է գտնել Ռուսաստանի գաղութային հանցագործությունների կամ դրա տասնյակ միլիոնավոր զոհերի որևէ տեսողական վավերագրական ապացույց, նույնիսկ համեմատաբար վերջերս կատարված պատմության մեջ։ Մոսկվան կարող էր մեկ գիշերվա ընթացքում արտաքսել մի ամբողջ ազգի, ինչպես, օրինակ, Կիրիմլին կամ Կալմիկներին 1940-ականներին, բայց գրեթե անհնար է գտնել այդ հանցագործությունների բավարար քանակությամբ լուսանկարներ կամ տեսագրություններ հանրային տիրույթում։ Նույնիսկ ավելի դժվար է գտնել դեպի Սիբիր կամ Արկտիկայի մեկուսացված բնիկ համայնքներ ռուսական ներխուժումների ապացույցներ։
Ո՞րն է դրա պատճառը։ Գաղութացված ժողովուրդների շրջանում պատմական ապացույցները թաքցնելու կամ ոչնչացնելու համակարգված աշխատանքը Ռուսաստանի գաղութային հաջողության անբաժանելի մասն է։ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո ռուսները գրավեցին Զապորոժիեի մարզի իմ հայրենի գյուղը։ Առաջին գործողություններից մեկը, որ նրանք ձեռնարկեցին, հարձակումներ կատարելն էր տեղական արխիվների և գրադարանների վրա, առգրավել և այրել այն ամենը, ինչ նրանք գտել էին այնտեղ, որը ուկրաիներեն լեզվով էր։ Նրանք նույնիսկ միտումնավոր ոչնչացրել են ընտանեկան լուսանկարների ալբոմները որոշ տեղական տներում։
Պատմությունը վերաշարադրելու և ռուսական քաղաքակրթական գերիշխանության գաղափարախոսությանը հակասող իրական աղբյուրների ոչնչացման ռուսական քաղաքականությունը դարերի ընթացքում և տարբեր ռեժիմներում մնացել է անփոփոխ։
Եվ երբ ձեր բնիկ ինքնությունը ջնջվում է, կայսրությունները շատ ավելի հեշտ են ասում, թե ով եք դուք, որտեղից եք և ինչպիսին կլինի ձեր ճակատագիրը։
Գիտելիքից դեպի արդարություն։ Ի՞նչ է հաջորդելու։
Ուկրաինացիների դիմադրությունն այժմ ոգեշնչում է բոլոր նրանց, ովքեր ականատես են եղել, թե ինչպիսինն է ռուսական գաղութատիրությունը՝ Չեխիայից մինչև Ղրղզստան։ Եթե Ուկրաինան փլուզվի, գաղութային ահաբեկչության այս անվերջանալի ցիկլը կրկին շարունակվելու է։ Ռուսաստանը ներխուժելու է ավելի շատ երկրներ, գողանալու է ավելի շատ հողեր, ջնջելու է ավելի շատ բնիկ ժողովուրդների ձայները։ Այսպիսով, Ուկրաինան, կայսրությանը դուրս մղելով իր տարածքից, ունեցել է և կունենա առավել էական ազդեցություն այն բանի վրա, թե արդյոք այս բոլոր պատմությունները ազատագրման, կայսրության ավարտի և ապագաղութացման մասին ապագա կունենան։
Կայսրությանը վերջ տալու լավագույն միջոցը ուկրաինական զինված ուժերին աջակցելն է։ Ռուսական գաղութատիրության մասին իմ բոլոր խոսակցություններում ընդգծում եմ, որ ռուսական գաղութատիրական կայսրության բացահայտման ուղղությամբ կատարված ամբողջ աշխատանքը անիմաստ կլինի, եթե Ուկրաինան չստանա բավարար քանակությամբ զենք։
Այս ամենին պետք է հաջորդի ինքնազննման, և, ոչ թե ագրեսորի, այլ վերապրածների ձայների վրա կենտրոնանալու աշխատանքը։
Ես հանդիսանում եմ զգայուն և արդարամետ լրագրությամբ զբաղվող հեղինակ։ Այսպիսով, հանուն ամբողջական բացահայտման, ռուսական գաղութատիրության մշակույթը բացատրելու և բացահայտելու աշխատանքը պետք է խորապես անձնական լիներ ինձ համար։ Իմ տոհմածառը անվերջ բացեր ունի միայն այն պատճառով, որ իմ նախնիներից շատերը սպանվել, առևանգվել կամ արտաքսվել են ռուս գաղութարարների կողմից։ Իմ ամբողջ կյանքում ես պայքարել եմ իմ ինքնության լուրջ շփոթության հետ, երբ շատ բան չես կարող իմանալ քո սեփական արմատների մասին, և այն, ինչ գիտես, ստիպված ես եղել արհամարհել։ Իմ ուկրաինականության հետ վերամիավորումը լրագրողական հետաքննության լուրջ հմտություններ էր պահանջում։ Բայց երբ ես ձեռնարկեցի այս ճանապարհորդությունը, ես սկսեցի հասկանալ, որ դա ոչ թե պատահականություն է, ոչ էլ առանձին պատմություն, այլ ստրկության և ռուսականացման ավելի մեծ սխեմայի մի մաս, որն ուղղված է իմ ինքնությունը ջնջելուն։ Եվ երբ ձեր բնիկ ինքնությունը ջնջվում է, կայսրություններին շատ ավելի հեշտ է թելադրելը, թե ով եք դուք, որտեղից եք և ինչպիսին կլինի ձեր ճակատագիրը։
«Ի՞նչն է իրական ձեր ինքնության և աշխարհայացքի մեջ, և ի՞նչն է պարտադրված գաղութարարի կողմից»։ Միշտ չէ, որ կարող ենք հստակ պատասխան գտնել. ապագաղութացումը կարող է մի ամբողջ կյանք տևել։ Բայց չափազանց կարևոր է սկսել այս կրթական ճանապարհորդությունը՝ ինչպես վերապրածների, այնպես էլ նրանց համար, ովքեր ձգտում են վերջ տալ իմպերիալիզմի և գաղութատիրության բոլոր ձևերին։
Երբ բացում եք «Ռուսական գաղութատիրություն 101» ուղեցույցը , առաջին էջում կա միայն մեկ արտահայտություն «Կայսրությունը փլուզվելու է»։ Այդ մութ ժամանակներում՝ ես պարտավոր էի մի փոքր հույսով սկսել գիրքը։ Սակայն դա նաև փաստ է։ Բոլոր կայսրություններն էլ վաղ թե ուշ փլուզվում են։ Գիտելիքի, արդարության և ռազմական պարտության շնորհիվ դա տեղի կունենա նաև Ռուսաստանի հետ։ Բաժանված, զինաթափված և ապագաղութացված Ռուսաստանը միակ խաղաղ ծրագիրն է, որը
