Բոլոր ճանապարհները տանում են դեպի Լեհաստան

Լեհաստանը, որը հանդիսանում է Ուկրաինայի հավատարիմ աջակիցներից մեկը, երկար ժամանակ եղել է Կրեմլամետ ապատեղեկատվական միջոցների սիրելի թիրախը, և վերջին շաբաթները բացառություն չեն կազմել: Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը ոչ թե ուղղակիորեն հարձակվեց Լեհաստանի վրա, այլ նրա դեմ օգտագործեց Լեհաստանի արևելքում գտնվող կրեմլամետ հարևան Բելառուսին։

Երեք ճաշատեսակներից բաղկացած ընթրիք լեհ լսարանի համար

Եկեք սկսենք նախուտեստից, որի ժամկետը վաղուց անցել է։ Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի համանուն իրավահաջորդ և պաշտոնաթերթ հանդիսացող «Պրավդա»-ի լեհերեն հրատարակությունը հայտարարեց, որ Լեհաստանը խզել է Բելառուսի հետ երկկողմ հարաբերությունները՝ կիրառելով ԵՄ պատժամիջոցները։ Սա հաճախ կրկնվող պրոկրեմլամետ ապատեղեկատվական նարատիվ է, որն արտացոլում է Բելառուսի իշխանությունների հայտարարությունները իբր պատերազմող Լեհաստանի մասին:

Այս պնդման հիմքում ընկած է այն թյուր միտքը, որ Լեհաստանը դավադրություն է կազմակերպում Բելառուսի և նրա քաղաքացիների դեմ և փորձում է ապակայունացնել, ինչպես նաև ոչնչացնել երկիրը: Թեև ճիշտ է, որ Բելառուսը գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ, այդ պատժամիջոցները կիրառվել են երկրում քաղաքացիական հասարակության դեմ ռեժիմի շարունակվող ճնշումների և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմում Բելառուսի ներգրավվածության պատճառով: Դրանում Լեհաստանին մեղադրելու համար որոշակի երևակայություն է պահանջվում:

Որպես ծանր հիմնական ուտեստ «Պրավդան» մատուցում էր, որ Լեհաստանը ձգտում է միջուկային պատերազմի մեջ հրահրել Ռուսաստանին: 2023 թվականի հունիսին Լեհաստանի իշխանությունները իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալու ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման մեխանիզմին, բայց դա ոչ այլ ինչ էր, քան արձագանք Բելառուսին մարտավարական միջուկային զենք մատակարարելու ռուսական նախորդ ծրագրին: Կրեմլամետ ապատեղեկատվական ապարատի կողմից Լեհաստանը հաճախ ներկայացվում է որպես ագրեսիվ հակառուսական «ՆԱՏՕ-ի հենակետ», որը անվտանգության սպառնալիք է Ռուսաստանի համար: Սա համապատասխանում է Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ն և հավաքական Արևմուտքը որպես իր նկատմամբ ագրեսիվ ներկայացնելու լայնածավալ միտմանը:

Աղանդերի համար Կրեմլամետ ապատեղեկատվական միջոցները ընտրել են համտեսի ափսե, որը ներառում է նաև Բալթյան երկրները: Նրանք հայտարարում էին, որ Լեհաստանը և Բալթյան երկրները պատրաստում են հակաբելառուսական, անօրինական զինված խմբավորումներ։ Սա համապատասխանում է Բելառուսում գունավոր հեղափոխություն կազմակերպելու Արևմուտքի ենթադրյալ փորձերի մասին, որոնք նշվում էին Կրեմլամետ ապատեղեկատվական նարատիվներում։ Լեհաստանն իսկապես շարունակում է աջակցել բելառուս ժողովրդին, որն ապրում է նախագահ Լուկաշենկոյի ռեպրեսիվ ավտոկրատական ​​ռեժիմի ներքո՝ միևնույն ժամանակ լիովին հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները։

Անգլո-սաքսոնների մատը կրկին խառն է

«Sputnik»-ը իր վրացական և հայալեզու լրատվամիջոցներում հայտարարեց, որ դեռևս 2022 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը և այլ անգլո-սաքսոններ արգելեցին Կիևին Ռուսաստանի հետ կարգավորման համաձայնագիր ստորագրել ։ Սա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի կենտրոնական անկյունն է․ խելամիտ ինֆորմացիայի վաճառք այն մասին, որ Ռուսաստանը խաղաղասեր զոհ է, իսկ Ուկրաինան՝ ագրեսիվ խամաճիկ ռազմատենչ Արևմուտքի ձեռքում:

Այս պնդումը, որն արագորեն հերքվեց Myth Detector-ի, ինչպես նաև փաստերը ստուգող այլ կազմակերպությունների կողմից, հաստատող որևէ ապացույց չկա: Պուտինն ու Կրեմլը իրականում բազմիցս ձևացրել են, թե առաջարկում են բանակցություններ, բայց իրականում նրանք ուղղակիորեն պահանջում էին Ուկրաինայի կողմից անվերապահ կապիտուլյացիա։ Մենք վերլուծել ենք այս ապատեղեկատվական մարտավարությունը մի քանի ավելի վաղլույս տեսածհոդվածներում:

Ավելի լայն արձագանք տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու Ռուսաստանի փորձերին

Ռուսաստանի ստերի բացահայտումը և EUvsDisinfo-ի միջոցով իրազեկման օրեցօր բարձրացումը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատասխաններից մեկն է օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիա և միջամտության դեմ: Երեքշաբթի օրը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրապարակեց օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության սպառնալիքների վերաբերյալ իր երկրորդ զեկույցը: Այս տարբերակը հիմնվում է առաջին զեկույցի հայեցակարգային շրջանակի վրա՝ առաջարկելով կոնկրետ քայլեր ավելի արդյունավետ հավաքական արձագանքի համար:

Ամփոփելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից բացահայտված տեղեկատվության մանիպուլյացիայի 750 դեպքը վերջին մեկ տարվա ընթացքում՝ չենք կարող անտեսել մեկ միտում, այն է՝ օտարերկրյա դերակատարները շարունակում են փաստերը շահարկելու, պղտորելու, պառակտում, վախ և ատելություն սերմանելու միտումնավոր, ռազմավարական և համակարգված փորձերը: Այլ խոսքերով ասած Ռուսաստանը, Չինաստանը և այլ սպառնացող դերակատարներ շարունակել են իրենց թշնամական միջամտողական գործողությունները, այդ թվում՝ ապատեղեկատվության տարածումը։

Այս շաբաթ EUvsDisinfo-ի ուշադրության կենտրոնում հայտնված այլ դեպքեր՝

  • Կրեմլամետ լրատվամիջոց հանդիսացող NEWSlive.am-ը, որի թիրախը ուղղված է հայ լսարանին, պնդեց, որ Հայաստանը ներքաշվում է ԵՄ-ի հետ ասոցիացիայի մեջ, որն իր հերթին ղեկավարվում է մասոնական օթյակի կողմից: Վերջինս կրեմլամետ ապատեղեկատվության շարունակ կրկնվող թեմա է, որի նպատակն է վարկաբեկել Հայաստանի երկխոսությունն ու համագործակցությունը ԵՄ-ի և նրա անդամ երկրների միջև։ Մյուս կողմից, մասոնական օթյակի պնդումը տեղավորվում է ավելի լայն պրոկրեմլամետ ապատեղեկատվության մեջ, որը վերաբերում է գաղտնի գլոբալ էլիտաներին, որոնք տիրում են աշխարհը, վերահսկում են կառավարությունները, զրկում են երկրներին իրենց ինքնիշխանությունից, ճնշում են ազգերին և ձգտում են ստեղծել համաշխարհային կառավարություն:
  • Ֆրանսիական «Պրավդա» պարբերականը որպես Ուկրաինայի կողմից հնչեցրած կատակ է ներկայացրել այն փաստը, որ Ռուսաստանը անջատել է որոշ բանտերի ջեռուցումը խրախուսելու համար բանտարկյալներին կռվել ընդդեմ Ուկրաինա։ Իրականում, այս տեղեկությունը գալիս է բանտարկյալների իրավունքները պաշտպանող «Ռուսաստանը ճաղերի հետևում» ռուսական հասարակական կազմակերպության ղեկավար Օլգա Ռոմանովայից։ Այս մասին իր ռուսալեզու տարբերակում հայտնել է նաև գերմանական Bild լրատվամիջոցը։

პასუხისმგებლობის აცილება

EUvsDisinfo-ს მონაცემთა ბაზაში თავმოყრილი შემთხვევები უპირველესად მოიცავს საერთაშორისო საინფორმაციო სივრცეში გავრცელებულ შეტყობინებებს, რომლებიც დადგენილია, რომ ნაწილობრივ, დამახინჯებულად და მცდარად ასახავს რეალობას და პროკრემლისტურ ნარატივს წარმოადგენს. ეს, რა თქმა უნდა, არ ნიშნავს, რომ ესა თუ ის საინფორმაციო საშუალება კრემლთანაა დაკავშირებული, მისი სარედაქციო პოლიტიკა პროკრემლისტურია ან მიზანმიმართულად ავრცელებს დეზინფორმაციას. EUvsDisinfo-ს პუბლიკაციები ევროკავშირის ოფიციალურ პოზიციას არ წარმოადგენს, რადგან მოცემული ინფორმაცია და გამოთქმული აზრები მედიასაშუალებების მიერ გავრცელებულ შეტყობინებებს და „აღმოსავლეთ სტრატკომის“ (East Stratcom Task Force) მიერ შესრულებულ ანალიზს ეყრდნობა.

    %s

      გაგვიზიარეთ თქვენი შეხედულება

      ინფორმაცია მონაცემთა დაცვის შესახებ *

      [recaptcha]

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist