Ի՞նչ է կատարվել 2021թ․-ին:

2021 թվականը մոտեցել է իր ավարտին, սակայն կրեմլամետ ապատեղեկատվությունը, կարծես թե, վերջ չունի։ Այս տարի EUvsDisinfo-ի տվյալների բազային ավելացրել ենք կրեմլամետ ապատեղեկատվության ավելի քան 2700 նոր օրինակ։ Ահա, թե ինչ ենք բացահայտել։

Ուկրաինան շարունակում է մնալ կրեմլամետ ապատեղեկատվության հիմնական թիրախը

Այս տարի EUvsDisinfo-ի կողմից հավաքված կրեմլամետ ապատեղեկատվության բոլոր հոդվածների մոտ մեկ-երրորդը թիրախավորում է Ուկրաինային:

Ուկրաինայի սահմանների երկայնքով Ռուսաստանի ռազմական ուժի շարունակական կուտակմանը զուգընթաց՝ կրեմլամետ լրատվամիջոցները շարունակում են Ուկրաինային ներկայացնել որպես ամենավերջին ագրեսոր (նույնիսկ մեղադրելով նրան Դոնբասում ռուսախոսների դեմ իրականացված ցեղասպանության մեջ), ռուսական ագրեսիայի մասին կեղծ հիստերիա ու խուճապ տարածող անօգնական զոհ, կամ պնդում են, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կմղեն Ուկրաինային պատերազմի։

Նմանատիպ ապատեղեկատվության օրինակներ տեսել ենք նաև նախկինում, մասնավորապես այս տարվա մարտին և ապրիլին՝ ռուսական զինուժի 1.0 կուտակումների ընթացքում։ Այն ժամանակ, ինչպես և հիմա, կրեմլամետ լրատվամիջոցները փորձում էին Ուկրաինային ներկայացնել որպես ագրեսիվ, իր գործընկերների կողմից լքված, որը խախտում է միջազգային համաձայնագրերը։

Հիմնված է՝ Ukraine Crisis Media Center-ի հետազոտության վրա

Ուկրաինայի մասին կրեմլյան ապատեղեկատվությունը թիրախավորում է…

…ռուսական լսարանին

ներկայացնելու

Ուկրաինային

որպես թշնամի

…ուկրաինական լսարանին

պառակտելու

և

ապակայունացնելու

…միջազգային լսարանին

լեգիտիմացնելու

Ռուսաստանի

արտաքին քաղաքականությունը

Վերը նշվածներից ոչ մեկը ճիշտ չէ, բայց նման հաղորդագրությունները, որոնք հարմարեցված են հատուկ լսարաններին և մատուցվում են բազմաթիվ լեզուներով, օգնում են Կրեմլին հասնել կոնկրետ նպատակների. սեփական երկրում՝ ստեղծել Ուկրաինայի թշնամական կերպարը և աջակցություն ստանալ Կրեմլի արտաքին քաղաքականության համար, Ուկրաինայում՝ պառակտել և ապակայունացնել հասարակությունը, և միջազգայնորեն՝ լեգիտիմացնել Կրեմլի գործողությունները: (Այս մասին կարող եք մանրամասն ընթերցել Ukraine Crisis Media Centre-ում)։

Ընթերցեք նաև․ Countering Power Politics in the East (Հակազդում ուժի քաղաքականությանը արևելքում) HR/VP բլոգ

Ռեժիմի դրածոները՝ Բելառուսի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների արմատականացումը

Բելառուսում շարունակվել է դաժան համակարգային ճնշման գործադրումը քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ: Բելառուսի լրագրողների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ այս տարի կալանավորվել, խուզարկվել, ձերբակալվել կամ վարչական կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել ավելի քան 260 լրագրող։ Լրատվամիջոցների երեսունմեկ աշխատակից այս պահին ճաղերի հետևում է: Ցավալի է նշել, որ Բելառուսում քաղբանտարկյալների ընդհանուր թիվը դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմում է 942 անձ։ (Հետևեք թարմացվող հաշվարկին այստեղ

Ըստ Բելառուսի լրագրողների ասոցիացիայի փոխնախագահ Բորիս Հարեցկու՝ ԶԼՄ-ները և լրագրողները գտնվում են դաժան բռնաճնշումների ներքո, իսկ հանրային դիսկուրսը գրեթե ամբողջությամբ ճնշված է: (Ընթերցեք Բորիս Հարեցկու հետ ամբողջական հարցազրույցը այստեղ

Անկախ լրատվամիջոցների ոչնչացման պայմաններում՝ եթերում գերակշռում են պետական վերահսկողության տակ գտնվող լրատվական ալիքների լրագրողները, որոնք էլ ավելի դաժան ձևով նսեմացնում և վարկաբեկում են բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ընդդիմանալ Լուկաշենկոյի ռեժիմին:

Սկսած ատելության խոսքից և ընդդիմության ակտիվիստների նկատմամբ բռնության անուղղակի կոչերից մինչև քաղբանտարկյալների հարկադիր խոստովանությունների օգտագործումը որպես YouTube-ի վճարովի գովազդ՝ Բելառուսի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն այս տարի ցույց տվեցին, որ իրենք ոչ միայն ռեժիմի հավատարիմ ծառան են, այլև վերջինիս դրածոն։

Զարմանալի չէ, որ Բելառուսի պետական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների «մասնագետներից» շատերը, ռուս գործընկերների հետ միասին, պատրաստակամորեն մասնակցում էին Լուկաշենկոյի ռեժիմի կողմից միգրացիոն խնդիրը շահարկելու ջանքերին:

Ձախ մասում՝ Բելառուսական անվտանգության ուժերը ներկա են ԵՄ-Բելառուս սահմանին՝ պաշտպանական հանդերձանքով։ Վերևի աջ մասում՝ Բելառուսի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցի ներկայացուցիչ Գ. Ազարենոկը հարցազրույց է տալիս RT-ի լրագրողին՝ Բելառուս-ԵՄ սահմանին: Ներքևի աջ մասում՝ RT-ի մոլորեցնող վերնագիր

Լուկաշենկոյին մոտ կանգնած և կրեմլամետ լրատվամիջոցների ապատեղեկատվական հայտարարությունները շարունակում են մեղադրել ԵՄ-ին միգրացիոն ճգնաժամի և Բելառուսը «ապակայունացնելու» փորձերի համար՝ միևնույն ժամանակ փորձելով շեղել ուշադրությունը Լուկաշենկոյի վարչակարգի մարդու իրավունքների անմխիթար վիճակից։

Այս իրավիճակի դրական կողմը հանրային կարծիքի հարցումներն են, որոնք ցույց են տալիս, որ բնակչության միայն փոքրամասնությունն է վստահում պետական վերահսկողության տակ գործող բելառուսական լրատվամիջոցներին։ Միևնույն ժամանակ, անկախ (առցանց) լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը շարունակում է աճել՝ 2021 թվականի հունվարի դրությամբ կազմելով 49,5%:

Ապատեղեկատվական սցենարների պատեհապաշտական միավորումը շարունակվել է

2020թ․-ին՝ համաշխարհային համավարակի պայմաններում, ակնհայտ դարձավ, թե ինչպես են միավորվել կրեմլամետ և չինական ապատեղեկատվական ցանցերը «գաղտնի լաբորատորիաների» դավադրության տեսության շուրջ՝ COVID-19-ի վերաբերյալ ավելի լայն ապատեղեկատվական և տեղեկատվության շահարկման ընդհանուր ջանքերի շրջանակներում։

Այս տարի մի քանի այլ դեպքերում կրկին համընկել են կրեմլյան և չինական ապատեղեկատվական շահերը։

Մասնավորապես, կրեմլամետ լրատվամիջոցները շահագրգռված էին ներկայացնել և ավելի զարգացնել Պեկինի հայտարարությունները, որոնցով հերքում էին ույղուր բնակչության մարդու իրավունքների խախտումները Սինցզյանում։

Թե՛ ռուսական, և թե՛ չինական պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները շահարկեցին Աֆղանստանի ճգնաժամը՝ փորձելով ԱՄՆ-ին ներկայացնել որպես «անվստահելի» գործընկեր և տարածել իրենց տեսակետները արտաքին և ներքին քաղաքականության հիմնական խնդիրների վերաբերյալ՝ Ուկրաինա և Թայվան։

Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցներում հաղորդվող տեսակետների այս նմանությունը պարտադիր չէ, որ նշանակի (ապա)տեղեկատվական ջանքերի համակարգված համապատասխանեցում: Սակայն առկա են որոշ ցուցիչներ այն մասին, որ կրեմլամետ և չինական ապատեղեկատվության տարածողները սովորում են միմյանցից։

Ճնշումների ֆոնին՝ հույսի ուղերձ

2021թ․-ի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ մտահոգիչ զարգացումներ։ ՌԴ-ում Դումայի ընտրություններից առաջ արձանագրվեցին աննախադեպ ճնշումներ ռուսական անկախ ԶԼՄ-ների նկատմամբ, որոնց ընթացքում լրատվամիջոցներն ու լրագրողները պարբերաբար ենթարկվում էին ձերբակալությունների, հանկարծակի ստուգայցերի, քրեական գործերի և ազատազրկման: Հարձակման են ենթարկվել նաև մարդու իրավունքների պաշտպանները և քաղաքացիական հասարակությունը։ Ռուսաստանում հանրային բանավեճի և քաղաքացիական ներգրավվածության տարածքն աստիճանաբար փոքրանում է։

Շարունակվել է պատվաստանյութերի և COVID-19-ի մասին ապատեղեկատվությունը, ինչպես նաև արևմտյան արտադրության պատվաստանյութերի վերաբերյալ կասկածներ տարածելու կրեմլյան ջանքերը:

Ալեքսեյ Նավալնին, որն անցյալ տարի վերապրեց մահափորձից հետո, վերադարձավ Ռուսաստան և կամայականորեն ձերբակալվեց ու ազատազրկվեց։ Կրեմլամետ լրատվամիջոցները ջանք չէին խնայում նրան արատավորելու և նրա կողմնակիցներին նսեմացնելու համար։

Չնայած այս ամենին՝ 2021թ․-ը հուսահատության տարի չէ։ Միշտ կան երևույթներ, որոնք հույս են ներշնչում։ Ինչպես այս տարվա սկզբին տված հարցազրույցում մեզ հայտնեց Ռուսաստանի սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից մեկի՝ 7×7-ի համասեփականատեր Պավել Անդրեևը, ամեն օր դրական փոփոխությունների նշաններ են հայտնվում։

Տարին, որն սկսվեց Ալեքսեյ Նավալնու քաղաքական դրդապատճառներով ազատազրկմամբ, ավարտվեց Նավալնու դստեր կողմից՝ Եվրախորհրդարանում նրա անունից «Freedom of Thought» (Մտքի ազատության համար) Սախարովի մրցանակը ստանալով: (Կարող եք դիտել նրա ոգևորիչ ելույթը այստեղ

«Ազատ, անկախ և փաստերի վրա հիմնված լրագրությունն օգնում է պաշտպանել իշխանության չարաշահումից, խաբեությունից և պատերազմի քարոզչությունից» – ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԿՈՄԻՏԵ

 

Ռուսական «Նովայա գազետա» անկախ թերթի համահիմնադիր և խմբագիր Դմիտրի Մուրատովը, ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի հետ միասին, արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի։ Սա շատ կարևոր ուղերձ է, որ ««ազատ, անկախ և փաստերի վրա հիմնված լրագրությունն օգնում է պաշտպանել իշխանության չարաշահումից, խաբեությունից և պատերազմի քարոզչությունից»։ Սա այնպիսի ուղերձ է, որին կարող ենք հետևել հաջորդ տարվա ընթացքում:

Դեկտեմբերի 18-ին Եվրոպան նշեց չեխ պետական գործիչ Վացլավ Հավելի մահվան 10-րդ տարելիցը։ Եվ քանի որ 2021 թվականը մոտենում է իր ավարտին, EUvsDisinfo-ն ցանկանում է ձեզ փոխանցել նրա առավել հիշարժան մեջբերումներից մեկը.

«Ճշմարտությունն ու սերը պետք է գերիշխեն ստին և ատելությանը» – ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼ

Եվ այդպես էլ կլինի։

Շնորհավո՛ր բոլորիդ 2022 թվականը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist