Կեղծ սաղավարտներ, թևքերի խաբուսիկ նշանաքուղեր. ինչպես են կրեմլամետ ԶԼՄ-ներն օգտագործում իրադրությունը Ղազախստանում

Կրեմլամետ ԶԼՄ-ներն Արևմուտքին մեղադրում են Ղազախստանում «գունավոր» հեղափոխության մեջ, բայց դժվար, թե ինչ-որ մեկը նրանց լսի:

Հունվարի 6-ի առավոտյան ռուսական ավիադեսանտային զորքերը, համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հապճեպորեն ընդունված մանդատի՝ վայրէջք կատարեցին Ղազախստանում՝ փրկելու համար Կրեմլի աջակցությունը վայելող ևս մեկ դիկտատորի: ՀԱՊԿ «խաղաղապահ առաքելությունը» (կազմված Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորներից) թիրախավորել էր իրենցից մեկին, և խիստ նմանություն ուներ Վարշավյան պայմանագրի գործողությունների հետ, որոնք ուղղված էին իրենց շարքերում ապստամբությունների ճնշմանը: Սակայն այս անգամ «խաղաղապահները» դուրս եկան փողոց՝ կրելով ՄԱԿ-ի կողմից չարտոնված սաղավարտներ և թևքերի նշանաքուղեր:

Ղազախստանյան ընդվզումները բռնկվեցին հունվարի 2-ին, որոնց համար խթան հանդիսացավ վառելիքի գների թանկացումը. քաղաքացիների երկարատև դժգոհություններն արագորեն մարզային կենտրոններից տարածվեցին Ալմաթիի փողոցներ և դրանցից դուրս: Ներկայումս բողոքները, ակնհայտորեն, ճնշված են մարդկային կորուստներով՝ ընդհանուր առմամբ, առնվազն 163 զոհ, հազարից ավելի վիրավոր և մոտ 10 000 ձերբակալված:

Նորից օգտագործվում է հին սցենարը

Ինչպես բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել Ղազախստանում ծավալվածի նման իրադարձությունների ժամանակ, ապատեղեկատվությունը լայնորեն տարածվում է խաբելու և մոլորեցնելու համար: Ղազախստանի իշխանությունները շտապեցին անջատել երկրի ինտերնետ կապը՝ Ղազախստանի քաղաքացիներին զրկելով դեպքերի վերաբերյալ իրենց մեկնաբանություններով աշխարհի հետ կիսվելու հնարավորությունից, իսկ արտաքին դիտորդներին սահմանափակ հասանելիություն մնաց դեպի տեղեկատվական հուսալի աղբյուրներ, որոնք չէին վերահսկվում կառավարության կողմից:

Ղազախստանյան իշխանությունները, հետևելով Կրեմլի կողմից բազմիցս կիրառված սցենարին, արագորեն արտաքին «քավության նոխազ» գտան՝ մեղադրելու համար բողոքի ցույցերի մեջ՝ օտարերկրյա ուժերի կողմից ղեկավարվող ահաբեկիչներ, որոնք, ըստ երևույթին, մեծ թիվ էին կազմում:

Գունավոր հեղափոխության սխեման

Այնուամենայնիվ, քանի որ Կրեմլը միայն մկանները գործի դնելու ժամանակ ուներ, այլ ոչ թե իր ճարպիկ պրոպագանդիստներին, ինչպես եղել էր Բելառուսում 2020թ., ղազախստանյան իշխանությունների կողմից փոխառած էջը նորօրյա չէր, այլ ավելի վաղ՝ 1990-ականներից: Դա բերեց Կրեմլից և Աստանայից եկող ապատեղեկատվական հայտարարությունների ամոթալի խզմանը: Կրեմլը միայնակ ապատեղեկատվություն էր տարածում «մայդանյան տեխնոլոգիաների» և «գունավոր հեղափոխությունների» մասին՝ ենթադրելով, որ նորից վարագույրի հետևում Արևմուտքի ապակայունացնող ձեռքն է խաղում: Իսկ ամբողջ ժամանակ ղազախստանյան կառավարությունը իր հաղորդագրություններում փորձում էր իրարից անջատել խաղաղ ցուցարարներին զինված խմբավորումներից, ժխտում էր Արևմուտքի որևէ ներգրավվածությունը, հստակ ասում էր, որ Ղազախստանում տեղի ունեցողը «գունավոր հեղափոխություն» չէ, և փորձում էր մեղքը բարդել «ահաբեկիչների» և «իսլամական ահաբեկիչների» վրա:

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ առաքելությունը պատկերվում էր որպես Ղազախստանը փրկող, Եվրասիական համերաշխությանը սատարող և գունավոր հեղափոխություններ կազմակերպելու՝ Արևմուտքի նենգ պլանները կանխող: Այստեղ ևս որոշ տարակարծություն կա. եթե ղազախստանյան պաշտոնական խողովակները ենթադրում էին, որ ՀԱՊԿ ուժերը դուրս կբերվեն 2-ից 12 օրվա ընթացքում, կրեմլամետ ԶԼՄ-ները պակաս ճշգրիտ էին և խոսում էին այնքան մնալու մասին, որքան որ անհրաժեշտ է:

«Ղազախստանում բողոքի ակցիաները Արևմուտքի՝ գունավոր հեղափոխություն կազմակերպելու փորձ է» – «Ահաբեկչական խմբերը մայդանյան տեխնոլոգիաներ են օգտագործում Ղազախստանում» – «Ղազախստանյան բողոքի ակցիաները կազմակերպված են արտասահմանում պատրաստություն անցած ահաբեկչական հրոսակախմբերի կողմից»

Այնուամենայնիվ, ղազախստանյան համատեքստում օգտագործվող կրեմլյան արտահայտությունները զարմանք չեն առաջացնում, քանի որ կրկնում են Կրեմլի սովորական լեզուն և տեսակետները, որոնք արդարացնում են Ռուսաստանի կայսերական նկրտումները և արտերկրյա արկածախնդրությունը: Նման թեզեր մշտապես օգտագործվում են կրեմլամետ ապատեղեկատվության հիմնական թիրախ՝ Ուկրաինայի դեպքում:

Դժվար թե պատահականություն լինի, որ կրեմլամետ ԶԼՄ-ները հետևել են այդ տեսակետների գծին. քանի որ կրեմլամետ ԶԼՄ-ները այս շաբաթ կենտրոնացած են ՆԱՏՕ – Ռուսաստան բանակցությունների վրա, նրանք Կրեմլի համար նաև մեկ այլ ճանապարհ են՝ ներկայացնելու իրեն որպես «չար Արևմուտքով» շրջափակված: Արևմուտքը կանխատեսելիորեն ներկայացվում է որպես իրեն դուր չեկող կառավարությունները տապալելու ցանկացած հնարավորությունից կառչող: Մենք տեսնում ենք, որ այդ պատումը կրկնվում է նորից ու նորից՝ սկսած Մայդանից մինչև ժողովրդավարական բողոքի ակցիաները Բելառուսում և Ռուսաստանում, կամ նույնիսկ առ այն, որ ԵՄ-ն ինչ-որ բան է պատրաստում իր անդամ պետությունների դեմ: Եվ, չնայած անհամար կրկնություններին, այդ պնդումները ոչ մի ընդհանուր բան չունեն փաստերի հետ:

Հունվարի 10-ին պետական պաշտոնյաները հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկվում է: Թեև քաղաքացիական ընդվզումները, հնարավոր է, ժամանակավորապես ճնշվել են, շուտով կարող է ձևավորվել այն գիտակցությունը, որ թեև հեշտ է երկիր հրավիրել Մոսկվայի ղեկավարած զորքերը, կարող է պարզվել, որ ավելի դժվար է ստիպել նրանց հեռանալ, քանի որ Կրեմլը ցույց է տվել իր մերձավոր արտերկրում ազդեցության ոլորտ սահմանելու իր մեծացող ախորժակը:

Առնչվող ապատեղեկատվության դեպքեր

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist