Կրեմլի անվտանգության պահանջները անվտանգության բացակայություն են նշանակում մեր բոլորի համար

Վերջին ռուսաստանյան վերջնագրերը կրեմլյան միջանցքներում աճող պարանոյան են ցուցադրում և ճանապարհ են հարթում դեպի լարվածության մեծացում:

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 17-ին «Անվտանգության երաշխիքների պայմանագիր» և «Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ապահովող միջոցների համաձայնագիր» խաբուսիկ անվանումներով երկու փաստաթուղթ հրապարակեց: Այդ փաստաթղթերը ներկայացվեցին որպես վերջնագրեր և որպես այդպիսիք` լայն լուսաբանում ստացան կրեմլամետ ԶԼՄ-ներում: Դրանք մոլորեցնող և վնասաբեր բնույթ ունեն, որոնք ուղղված չեն Կրեմլի ստեղծած լարվածության նվազեցմանը: Առաջարկն է՝ հրացանի փողից դուրս եկող ձիթենու ճյուղ:

Եվս մեկ անգամ Կրեմլը մեզ առաջարկում է իր ամենասիրելի ապատեղեկատվական հայտարարությունների շիլափլավը, այս անգամ՝ մի քանի քաղաքական նպատակների հասնելու համար: Վերջնագրի հիմքում ընկած հայտարարությունները ներառում են հետևյալը՝ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հավասար գերտերություն է, Ռուսաստանը պաշարված ամրոց է՝ շրջապատված թշնամի ուժերով, ու հատկապես ՆԱՏՕ-ով, ՆԱՏՕ-ի ընդլայնման նախկին շրջափուլերը հին խոստումների դրժումն են, Ուկրաինան՝ Բալթիկ և Սև ծովերում Արևմուտքի զորավարժությունների հետ մեկտեղ, վտանգ է Ռուսաստանի համար:

Նման ապատեղեկատվական հայտարարություններիի օրինակներ շատ կան, որոնք քողազերծված են մեր ազատ հասանելիությամբ տվյալների շտեմարանում:

Ռուսաստանի վերջնագրերում առկա ապատեղեկատվական հայտարարություններն արտացոլում են իր մոտակա արտերկրի վերաբերյալ Կրեմլի ունեցած կայսերական տեսակետը: Այդ հայտարարությունները ենթադրում են, որ Ռուսաստանին սահմանակից երկրները՝ ներառյալ մի քանի ԵՄ անդամ պետություններ և դաշինքի անդամներ, Կրեմլի կարծիքով, ինքնիշխան պետություններ չեն և իրենց ճակատագիրը չեն կարող որոշել՝ առանց Կրեմլի միջամտության: Այդ իսկ պատճառով, զարմանալի չէ, որ վերջնագրերն արևմտյան առաջնորդների կողմից արժանացան ոչ այնքան հիացական արձագանքի:

Կրեմլը փորձում է Ռուսաստանը ներկայացնել որպես իր իսկ ստեղծած ճգնաժամի պայմաններում լարվածությունը թուլացնելու համար ձիթենու ճյուղ մեկնողի՝ կեղծ դիվանագիտական տեսքով ձևակերպած վերջնագրով հանդերձ, որը չի կարող ընդունվել ոչ մի այլ կողմից: Բայց վերջնագրի հասցեատերերի կողմից անխուսափելի մերժումը կարող է Կրեմլի հաշվարկների մաս լինել:

Կրեմլամետ ԶԼՄ-ները, ամենայն հավանականությամբ, Կրեմլի խաբեության միասնական մերժումը Արևմուտքի կողմից իրենց ներքին լսարանին կներկայացնեն այնպես, որ արևմտյան երկրները սկզբունքորեն չեն ուզում դուրս գալ ճգնաժամից, և նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելով մտցնեն ՆԱՏՕ-ի ուղեծիր՝ ներառյալ Դոնբասի բնակիչներին, ովքեր ներկայումս ռուսական անձնագրեր ունեն: Դա կարող է casus belli հանդիսանալ՝ խթան, որպեսզի ստիպի «Ռուսաստանին գործել իրեն պաշտպանելու» և «կայունությունը» պահպանելու համար: Կրեմլամետ մեկնաբանների կողմից ստացվում են տագնապալի ուղերձներ՝ ներառյալ վերջինները, որոնք ենթադրում են, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները կլինեն «արագ և անցավ»:

Կրեմլի զանգերը հնչում են բարձր, բայց հստակ՝ ոչ երկրի վրա խաղաղության համար, ինչպես կարելի է ենթադրել տարվա այս ժամանակահատվածում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist