ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ, ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Լրագրողներն ապատեղեկատվության մասին: Մաս 3. Հայաստան

Հեղինակային լրագրությունը ժողովրդավարական հասարակության հիմքն է: Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով EUvsDisinfo-ն հրապարակում է հոդվածների շարք`ձայնը տալով ԱլԳ երկրների անկախ լրագրությանը: Մաս 3. Հայաստան:

EUvsDisinfo-ն զրուցեց հայազգի երեք լրագրողների հետ: Տաթև Դանիելյան՝ լրագրող, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրերի» գլխավոր խմբագիր և Sunday News-ի մեկնաբան, Ամի Չիչակյան՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող, Նաիրա Նալբանդյան՝ լրագրող, «Ազատություն» ռադիոկայան:

Նրանք բոլորն էլ պատերազմից տուժած միջավայրում աշխատելու փորձ ունեն, գիտակցում են, որ ապատեղեկատվությունը հայտնվում է գրեթե ամենուր և ամեն օր, և հասկանում են լավ ու որակյալ նորություններ թողարկելու խնդիրները: Ահա նրանց կարծիքներից և խորհուրդներից մի քանիսը:

Ինչո՞ ւ է լրագրությունը կարևոր:

Ամի Չիչակյան

Հուսալի լրագրությունը ժողովրդավարության բաղադրիչներից մեկն է: Լրագրողների շնորհիվ՝ մարդիկ կարող են օբյեկտիվ, անկողմնակալ տեղեկատվություն ստանալ իրադարձությունների մասին, տեղեկացված լինել իրենց իրավունքների և պարտականությունների մասին և ստանալ հարթակ, որտեղ կկարողանան բարձրաձայնել իրենց մտահոգությունները, պատմել իրենց պատմությունը:

Տաթև Դանիելյան.

Լրագրությունը, կարծում եմ, ոչ միայն տեղեկացնելու, այլև իրազեկելու միջոցով պաշտպանելու դեր ունի: Ես սիրում եմ լրագրությունը. երբ օգնում ես հասարակությանը կողմնորոշվել, առաջին հերթին պետք է գտնել ասված բառերի և ձեռնարկած քայլերի տողատակերը:

Տաթև Դանիելյան՝ լրագրող, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրերի» գլխավոր խմբագիր և Sunday News-ի մեկնաբան:

Նաիրա Նալբանդյան.

Լրագրողը կարևոր դեր ունի իշխանությունների աշխատանքի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունն ապահովելու հարցում: Տվեք հարցերը:

Ճշգրիտ, համապարփակ, ստուգված տեղեկատվության ստացումն ավելի է բարդացել, քանի որ ապատեղեկատվություն տարածելու հարթակներն ու հնարավորություններն ավելացել են: Անգամ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ կարող են դժվարությամբ տարբերակել ապատեղեկատվությունն իրական լուրերից:

Որքա՞ն հաճախ եք ապատեղեկատվության հետ բախվում:

Ամի Չիչակյան.

Շատ դժվար է այսօր խուսափել ապատեղեկատվությունից, այն ամենուր մեզ հետապնդում է

Նաիրա Նալբանդյան.

Մենք դրա հետ բախվում ենք ամեն օր: Նկատում ենք նաև ապատեղեկատվության տարածման ուղղորդված և համակարգված դեպքեր: Երբ տարածված ապատեղեկատվության ժամանակ մեջբերվում է իրական լուսանկար, գործ կամ կառավարության որոշում, դրան հավաստիություն տալու համար՝ միաժամանակ ներկայացվում են ամբողջական ապատեղեկատվություն պարունակող այլ տեղեկություններ:

Ինչպե՞ս կարող է ապատեղեկատվությունը վնասել:

Տաթև Դանիելյան.

Ես ամեն օր ապատեղեկատվության եմ հանդիպում: Հիմնական վտանգը մանիպուլյացիան է: Ապատեղեկատվության հիմնական նպատակը մարդկանց կառավարելի դարձնելն է: Հետևաբար, այն կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ: Բացի այդ, դա կարող է զգալի ազդեցություն ունենալ: Երբ ինչ-որ լրատվամիջոց կամ բազմաթիվ ընթերցողներ ունեցող բլոգեր խոսում է, օրինակ՝ պատվաստանյութերի վնասի մասին կամ անորակ դեղորայք գովազդում:

Ամի Չիչակյան.

Ապատեղեկատվությունը ծուղակ է, և այդ ծուղակն ընկնելը շատ հեշտ է: Այն ուղղված է հասարակությանը մանիպուլացնելուն՝ այլ մարդկանց և/կամ իրադարձությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով, ուստի այն կարող է ուղղակիորեն ազդել մարդկանց ընկալումների և վարքագծի վրա:

Ամի Չիչակյան՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող

Մարտահրավերները հակամարտության ժամանակ

Հայաստանը վերջերս բախվեց մարտահրավերների, որոնք հաջորդում են հակամարտություններին: Բացի զոհերից, մարդկային տառապանքներից և ավերածություններից, սա նաև ազդում է լրագրողների կողմից նորությունների հաղորդման վրա:

Նաիրա Նալբանդյան.

44-օրյա պատերազմը [խմբ.՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ] չի կարելի կտրել իրականությունից: Շաբաթներ շարունակ ես աշխատում էի ռազմական դրության պայմաններում, և մեզ արգելված էր տեղեկացնել այն ամենի մասին, ինչը տեսնում էինք: Հանրությունը պատրաստ չէր պաշտոնական տեղեկություններից բացի այլ տեղեկատվություն ստանալ, իսկ մեզանից շատերը հնարավորություն չունեին ստուգելու տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը: Հանրությունը պատրաստ չէր ընկալելու և ընդունելու պարտության փաստը:

Ի՞նչ խորհուրդ կտայիք՝ հակազդել, թե՞ խուսափել ապատեղեկատվությունից:

Ամի Չիչակյան.

  • Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք
  • Ստուգեք այլ հարթակներում կարդացած տեղեկատվությունը
  • Կազմեք վստահելի լրատվամիջոցների ցուցակ
  • Ուշադրություն դարձրեք, թե որտեղ է հրատարակվել հոդվածը
  • Խուսափեք ակնհայտ սկանդալային վերնագրերից:

Նաիրա Նալբանդյան.

  • Բացահայտեք և հետևեք բարձրակարգ լրատվամիջոցներին
  • Կասկածամտությամբ վերաբերվեք առանձին սոցիալական ցանցերում անհայտ օգտատերերի կողմից տարածված տեղեկատվությանը
  • Մի՛ ուսումնասիրեք՝ միայն վերնագրեր կարդալով, կարդացեք տողատակերը
  • Նույն իրադարձության կամ տեղեկատվության լուսաբանմանը ծանոթացեք մի քանի տարբեր լրատվամիջոցներում:

Տաթև Դանիելյան.

  • Փորձեք քննադատորեն մոտենալ ձեզ տրամադրված ցանկացած տեղեկատվությանը
  • Եղեք ողջամիտ, փորձեք հասկանալ, թե այս կամ այն տեղեկատվության տարածողը ինչ է ուզում, որ դուք մտածեք՝ ձեզ այդ տեղեկատվությունը փոխանցելով:

Ո՞րն է ձեր ուղերձը ժողովրդին Ազատ մամուլի համաշխարհային օրը:

Նաիրա Նալբանդյան՝ լրագրող, «Ազատություն» ռադիոկայան:

Նաիրա Նալբանդյան.

Ազատ, բազմակարծիք մամուլը ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է. երբեք տեղեկացված լինելու իրավունքը մի՛ ստորադասեք ձեր այլ իրավունքներին:

Տաթև Դանիելյան.

Ես ուզում եմ հորդորել մարդկանց հարգել լրագրողների աշխատանքը՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Երկրում ժողովրդավարության մակարդակը կախված է այդ մասնագիտության նկատմամբ հասարակության վերաբերմունքից:

 

***

Հետևեք այս շարքի հոդվածներին, որոնք նվիրված են մամուլի ազատության միջազգային օրվան: Հաջորդ անգամ կխոսենք Ուկրաինայի հինգ լրագրողի հետ: Նախորդ հոդվածները՝ Մաս 1. Բելառուս, Մաս 2. Վրաստան

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist