Նավալնու առաջին տարին բանտում
Քանի որ մենք մոտենում ենք ռուսական ընդդիմության առաջնորդ և կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու ձերբակալության և քաղաքական դրդապատճառներով դատավարության մեկամյա տարելիցին, մենք հետադարձ հայացքով նայում ենք ամենաարտասովոր հայցերին, որոնք ռուսական պետական մարմինները և կրեմլամետ ապատեղեկատվության գործող անձինք ներկայացրել են նրա դեմ:
Ո՞րն է Նավալնու գործին առնչվող ուղերձը ռուս հասարակությանը և միջազգային լսարանին:
Հիմնական պատմությունները
Կրեմլամետ ապատեղեկատվության ամենալայն տարածում գտած պատմությունները, որոնք ուղղված են Նավալնու դեմ՝ «Novichok» նյարդային նյութի միջոցով նրան սպանելու փորձից հետո, կենտրոնանում են երեք թեմայի վրա, որոնք առնչվում են Նավալնուն՝ քաղաքական ակտիվություն, հակակոռուպցիոն աշխատանք և թունավորումն ինքնին:
Բոլոր երեք դասակարգերի հայցերը նպատակ ունեն այդ մարդուն ներկայացնել ոչ թե որպես ռուս ընդդիմադիր, բայց ավելի շատ որպես իսկական սրիկա, որը գործում է Արևմուտքի կողմից վճարվելով կամ առնվազն անհայտ, միամիտ զինվոր է՝ Ռուսաստանի դեմ արտասահմանյան դավադրություններում:
Դեպքերի մեծ մասում այս պատկերումը կախված է Նավալնու թունավորման և չառնչվող իրադարձությունների չհիմնավորված քաղաքական կապերից: 2020թ. օգոստոսի 20-ի դեպքից հետո (կամ «մարսողական խանգարում», ինչպես ռուսական պրոպագանդիստներն էին նախնտրում այն կոչել) երկու շաբաթվա ընթացքում կրեմլամետ լրատվամիջոցներն այնքան շատ դավադրություններ հորինեցին, որ դժվար դարձավ գտնել Արևմուտքի մի երկիր, որը ներգրավված չլիներ հակառուսական ծրագրում:
Արևմուտքը, ինչպես մեզ ասվեց, թունավորումն օգտագործել էր որպես նախատեքստ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և բորբոքել էր ռուսաֆոբիա, մինչդեռ թունավորումն ինքնին ԵՄ սադրանք էր: Գերմանիայում «խորհրդավոր պետությունը» «Charite» կլինիկան և նույնիսկ Անգելա Մերկելը մեղադրվեցին Հյուսիսային Հոսք 2 գազատարը շեղելու, Մոսկվայի դեմ «հատուկ գործողություն» իրականացնելու և Բելոռուսում միջամտելուց Պուտինին տարհամոզելու փորձելու մեջ: Ատլանտյանից, Վաշինգտոնից այն կողմ ՆԱՏՕ-ի առանցքները նույնպես զբաղված էին շահարկելու այս դեպքը՝ չեղյալ համարելու ռուսական գազատարը, ինչպես նաև արգելափակելու Ռուսաստանի «Sputnik V» պատվաստանյութի վկայագրումը:
Այս ապատեղեկատվական քարոզարշավը գործո՞ւմ է:
Որոշ չափով: Ռուստաստանի հարգված «Levada» ինստիտուտի կողմից 2020թ. սեպտեմբերի վերջին անցկացված հանրային կարծիքի հարցման համաձայն ռուսատանցիների 30 տոկոսը Նավալնիի վրա կատարված մահափորձի համար մեղադրել են «Պուտինին, Կրեմլին, կառավարությանը» կամ այլ ռուսական պետական մարմնի, մինչդեռ միայն 8 տոկոսն է ասել, որ դա Արևմուտքի գործն է: Երեք ամսից ավելի քիչ ժամանակ անց այդ 30 տոկոսանոց խումբն իջավ 15 տոկոսի, մինդեռ այդ 8 տոկոսանոց խումբը ավելի քան կրկնապատկվեց՝ դառնալով 18 տոկոս: Բացի այդ, պատասխանողների չափազանց մեծ 30 տոկոսն այժմ հավատում են, որ այդ ողջ դրվագը բեմադրված էր:
Կոռուպցիա. թունավոր խնդիր մատնողների համար
Նույն ռազմավարությունն օգտագործվեց՝ Նավալնիի ամենավերջին հակակոռուպցիոն հետաքննությունը վարկաբեկելու համար, մոտավորապես երկու ժամ տևող YouTube զեկույց Վլադիմիր Պուտինի «պալատի» մասին՝ շքեղ, գաղտնի ծովափնյա ամրոցանման կառույցը, որն ամբողջանում է հոկեյի ընդհատակյա սահադաշտով, գիշերային ակումբով՝ ձողի վրա պարի բեմով, զուգարանի ոսկե խոզանակներով և մի շարք այլ անհրաժեշտություններ, որոնք ըստ տեղեկությունների ռուսական հարկատուներին մի քանի միլիարդ դոլար էին արժեցել:
Ռուսաստանի հեռուստատեսության ամենաբարձր վճարվող անձինք ժամանակ չտրամադրեցին՝ YouTube-ի զեկույցը Նավալնիի ենթադրյալ գանձապահներին զեկուցելու համար: Դմիտրի Կիսիլյովի համաձայն (ներառված է ԵՄ պատժամիջոցներ ցանկում), Նավալնիի բացահայտման տեքստը գրվել է անգլերենով՝ «ՆԱՏՕ-ի գաղտնի ծառայությունների» կողմից, և միայն դրանից հետո է թարգմանվել ռուսերեն: Իր հերթին, Վլադիմիր Սոլովյովը, որպես հիմք է ընդունել այն, որ Արևմուտքի կողմից Նավալնուն արհեստականորեն թունավորելու ողջ պատճառը նրան Գերմանիա տեղափոխելն էր, որտեղ նա կունենար ողջ աշխարհի ժամանակը և հարմարությունները՝ ստեղծելու «Ռուսաստանում անկարգություններ և բողոքի զանգվածային ցույցեր հրահրել» ֆիլմը: Իրականում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին հանկարծակի: Ինչպես այն ֆիլմը, որը վավերագրական փաստեր էր ներկայացնում ռուսական քաղաքական էլիտայի ահռելի հարստության և ճոխ ապրելակերպի մասին, արագորեն միլիոնավոր մարդկանց կողմից դիտվեց, տասնյակ հազարավոր մարդիկ Մոսկվայում դուրս եկան փողոց 2021թ. հունվարին և փետրվարին, նրանցից շատերը թափահարում էին զուգարանի ոսկե խոզանակներ՝ ի նշան ծաղրի՝ ուղղված պետական պաշտոնյաների աչք ծակող շվայտության և կոռուպցիայի դեմ:
Առանց Պուտինի Ռուսաստան չկա
Կեղծ դատավարությունը, որը Նավալնուն ճաղերից այն կողմ տարավ, որևէ առնչություն չունի նրա կասկածվող ջանքերին՝ այն է ցնցել Պուտինի կառավարած Ռուսաստանի կայունությունը, որն ըստ Կրեմլի ըմբռնման, գրեթե հավասար է Ռուսաստանի անկմանը: Նավալնու դեմ գործը հիմնված է արհեստական տեխնիկական առանձնահատկությունների վրա, որոնք նախատեսված են նրա կողմից 2014թ. կասկածվող յուրացումների համոզմունքները բանտի իրական պայմանների փոխարկելու:
Ի միջի այլոց, այդ դատավարությունը նույնպես լայնորեն համարվեց որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող. 2017թ.-ին Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը վճռեց, որ, համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի՝ համոզմունքների հիմքում ընկած էր Նավալնու իրավունքների ոտնահարումը, որը Ռուսաստանն ավտոմատ կերպով ստորագրել էր, երբ 1996թ. այն միացել էր Եվրախորհրդին:
Smart Voting. հեռացրեք հավելվածը
Թեև դատարանի մեղադրանքները կարող են չնչին թվալ, սակայն հեշտությամբ մղվել քաղաքականացված դատարաններով, Նավալնիի իրական կշիռն ավելացավ նրա «smart voting» նախաձեռնությամբ: Սա սարսուռ առաջացրեց Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության մոտ, քանի որ այս խելամիտ նախաձեռնությունը նպատակ ուներ 2021թ. Դումայի ընտրություններում շարքային անդամների բավարար չափով ձայներ հավաքելու և համակարգվելու բջջային հավելվածի կողմից, ինչն սպառնում էր վերացնել կուսակցական ապարատի ներկայացուցիչներին: Կրեմլի ռեակցիան եղավ հետևյալը՝ ապավինել տեխնիկական ընկերություներին, որոնք հավելվածին հոսթ էին տրամադրում, որպեսզի նրանք հեռացնեին կամ անջատեին այն ընտրության օրը: Apple-ը և Google-ը հնազանդվեցին: Smart voting-ը վնասվեց:
Նավալնիի նոր ալիք
Իր ունեցած դիրքից ելնելով՝ բանտում Նավալնին շարունակում է կապ պահպանել իր փաստաբանների հետ: Նա և նրա շուրջ եղած թիմը նպատակ ունի մոտ ապագայում հակաապատեղեկատվական/ հակաքարոզչական ալիք կարգավորելու:
«Հաղորդակցվելը» հասարակության հետ՝ բանտի դատավճիռների միջոցով
Անկարգություններ հրահրելու լրացուցիչ մեղադրանքները, որոնք ուղղված էին Նավալնուն և հարուցվել էին, երբ նա բանտում էր, ցույց են տալիս Ռուսաստանի ամենակարող էությունը իր իսկ քաղաքացիների դեմ։ Նավալնու բանտարկությունը երկակի նպատակի է ծառայում: Այն ոչ միայն հեռացնում է Ռուսաստանի առաջատար ընդդիմադիրին տեսանելի ապագայում: Քանի որ Նավալնու դեմ եղած ապացույցները սակավաթիվ էին, դա նաև հստակ ազդանշան էր՝ ուղարկված Ռուսաստանի առանց այդ էլ պայքարի մեջ գտնվող քաղաքացիական հասարակությանը և նրա կողմնակիցներին. եթե որևէ մեկը պետք է դուրս մղվի, ապա դա պետք է արվի նույնիսկ առանց ապացույցի:
Ռուսական հասարակությանն ուղղված այս ուղերձը արձագանքներ է պարունակում 2000ականներին Միխայիլ Խադարկովսկու ավելի քան 10 տարի տևած բանտարկությունից: Այդ ժամանակ, նպատակն էր սահմանափակել աճող բիզնես համայնքի քաղաքական դերը, իսկ ուղերձը բարձր և հստակ էր՝ հեռու մնալ քաղաքականությունից և իշխանությունից:
Բիզնեսի մեծ մասը վերահսկողության տակ լինելու պայմաններում՝ Նավալնու բանտարկությունը քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության դերի մասին է՝ ռուսական քաղաքական թատերաբեմում: Բայց ուղերձը նույնն է՝ հնազանդվել կամ մնալ բանտում:
Եվրամիությունը շարունակում է դատապարտել Պրն Նավալնու հետապնդումը և դատավճիռը:
Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հայտարարությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Թարմացում
Նավալնին ու իր թիմը հայտնվել են Ռուսաստանի՝ ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում
Հունվարի 25-ին Ռուսաստանի իշխանությունները որոշեցին ներառել Ալեքսեյ Նավալնուն և նրա կազմակերպության 11 այլ անձանց ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում։ Դա ընդամենը վարչարարական որոշում էր՝ առանց դատական գործի հարուցման։ Այն ևս մեկ քայլ է՝ խոչընդոտելու Նավալնու հակակոռուպցիոն կազմակերպության գործունեությանը և դե ֆակտո խզելու կապերը ռուս հասարակության հետ։ Ծայրահեղական կազմակերպությանը ֆինանսական միջոցներ նվիրաբերելը կամ այլ տիպի աջակցություն տրամադրելը կարող է պատժվել մինչև ութ տարի ազատազրկմամբ։
Ցանկում նշված անձանց թվում են նրա անմիջական խորհրդատուները՝ Լեոնիդ Վոլկովը և Իվան Ժդանովը (երկուսն էլ ներառվել էին ցանկում ավելի վաղ), Լյուբով Սոբոլը, Գեորգի Ալբուրովը և ուրիշներ։ Ցանկում հայտնված անձինք կարող են մեղադրվել ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպություն հիմնադրելու կամ ղեկավարելու մեջ, որը կարող է հանգեցնել մինչև 10 տարվա ազատազրկման։ Ցանկում հայտնվելը ենթադրում է նաև անձնական խիստ տնտեսական սահմանափակումներ։ Համազգային մակարդակով կազմված այս ցանկում ներառված է ավելի քան 11 000 անձ։
Ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպությունների ցանկը կառավարվում է Ֆինանսական մոնիտորինգի դաշնային գործակալության կողմից։