5 ամենատարածված նարատիվները կրեմլամետ ապատեղեկատվության վերաբերյալ
«Նարատիվներ» հասկացությունը հաճախ ի հայտ է գալիս Ռուսաստանի և Կրեմլամետ ապատեղեկատվության և ազդեցության ջանքերի համատեքստում:
- Նարատիվը ընդհանուր ուղերձ է, որը հաղորդվում է տեքստերի, նկարների, փոխաբերությունների և այլ միջոցներով: Օրինակ, անհատ քաղաքական գործիչներին որպես խաբեբաների անընդհատ ներկայացնելը, ի վերջո, ստեղծում է մի պատմություն, որ քաղաքական գործիչներն ընդհանուր առմամբ կոռումպացված են և խաբեբաներ են։
- Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները օգտագործում են մի շարք նարատիվներ, որոնք հանդիսանոմ են որպես որոշակի պատմությունների ձևանմուշներ և կարող են հարմարեցվել թիրախային լսարանին: Տարբեր նարատիվներ կիրառվում են տարբեր լսարանների համար։
- Այս նարատիվներից մի քանիսը կիրառվել են հարյուրավոր տարիների ընթացքում: «Քայքայվող Արևմուտքի» մասին նարատիվի տարատեսակներ փաստագրվել են սկսած 19-րդ դարից::
- Նարատիվները կարող են համակցվել և փոփոխվել՝ կախված ընթացիկ իրադարձություններից և գերակշռող համոզմունքներից:
Ստորև ներկայացված է հինգ ամենատարածված պատմությունները, որոնք մշտապես հայտնվում են ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցներում:

Այս նարատիվը, որը լայնորեն հիմնված է այն գաղափարի վրա, որ «չար էլիտաները» անտեղյակ են «ժողովրդի կարիքներից», սովորական պոպուլիստական հնարք է, որը կարող է հատկապես հզոր լինել ընտրական փուլերի ժամանակ: Մենք դա բազմիցս տեսել ենք նախկինում. կուսակցությունը կամ թեկնածուն, որը հավակնում է լինել «ժողովրդի ձայնը» կամ «լուռ մեծամասնությունը», օգտագործում է այս պատմությունը՝ հարձակվելու քաղաքական կառույցի վրա և ընտրողներին առաջարկում է բարդ խնդիրների հեշտ լուծումներ: Այս պատմությունը կարող է մեծ հաջողության հասնել, քանի որ թիրախային լսարանին տրամադրում է քավության նոխազ, որին կմեղադրեն ցանկացած ապօրինության համար՝ բանկիրներ, խոշոր կորպորացիաներ, հրեաներ, օլիգարխներ, մուսուլմաններ, բրյուսելյան բյուրոկրատներ: Ինչպես ցույց են տալիս Sputnik-ի այս երկու հոդվածները՝ Ռուսական և Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները մեծապես շահարկեցին այս նարատիվը 2016 թվականի Բրեքսիթի հանրաքվեի նախօրեին, «Եվրոկրատիայի սպառնալիքը սպառնում է Եվրոպային» և «ՎաֆՖեն-ԵՄ». Երկու պատմություններն էլ իրարանցում առաջացրեցին «Հեռանալ» շարժման ընթացքում:

Ընտրական գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ դնելը նույնպես հանդիսանում է այս նարատիվի ամենատարածված բնութագրիչներից մեկը։ Օրինակ՝ Sputnik-ը հաճախ «հայտնում է» ենթադրյալ ընտրակեղծիքների մասին՝ ընդգծելով այն գաղափարը, որ էլիտաները մանիպուլացնում են ընտրությունները։ Ահա օրինակներ Գերմանիայի (գերմաներեն), Շվեդիայի (ռուսերեն) և Ուկրաինայի (ռուսերեն) վերաբերյալ։
«Էլիտան ընդդեմ ժողովրդի» նարատիվը երկար՝ ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի։ Դրա քարոզիչները պնդում են որ հանդիսանում են որպես բանականության ձայն և հանդես են գալիս իրավազուրկ քաղաքացիների անունից, որոնց ներկայացնում են ճշմարտությունը, որպեսզի նրանց իսկ հզորացնեն ընդդեմ էլիտաների, որոնք ամեն գնով փորձում են թաքցնել «ճշմարտությունը»: «Ճշմարտությունը» կարող է առնչվել մի շարք հարցերի, այդ թվում՝ միգրացիա, քաղաքականություն և տնտեսություն, մինչդեռ ճշմարտությունը թաքցնելու համար «մեղավոր» համարվող կոնկրետ էլիտաները ընտրվում են նպատակային, որպեսզի համապատասխանեն թիրախային լսարանի դժգոհություններին։ Իրականում, այս նարատիվը կարող է հարմարեցվել և կիրառվել անսահման թվով խնդիրների դեպքում․ «Միգրացիոն ճգնաժամն ստեղծվում է խոշոր կորպորացիաների կողմից՝ էժան աշխատուժ ձեռք բերելու համար», «Գլոբալ տաքացման կեղծիքըկիրառվում է բանկիրների կողմից՝ հասարակության ուշադրությունն իրական կյանքի խնդիրներից շեղելու համար»։ Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել․․․
Ի վերջո, թեպետ առաջին հայացքից թվում է, թե այս նարատիվն ուղղված է հասարակ մարդկանց կարեկցելուն, սակայն իրականում դրա արմատները զուտ ավտորիտար են: Հազվադեպ են տրամադրվում ապացույցներ՝ ներկայացված պնդումները հիմնավորելու համար, և, հետևելով դավադրական մտածողության սկզբունքներին՝ ապացույցների բուն բացակայությունը երբեմն օգտագործվում է որպես ապացույց. «Տեսե՛ք, թե որքան հզոր է վերնախավը, որը թաքցնում է իր դավադրության բոլոր հետքերը»: Սովորաբար, նման նարատիվը նաև պահանջում է, որ ընթերցողը հավատա բացառապես պատմողի խոսքերին. «Ես գիտեմ ճշմարտությունը, վստահի՛ր ինձ»։ Իսկապես, ինչպես դավադրության տեսությունների վրա հիմնված բոլոր պատմվածքները, այս մեկը ևս պահանջում է իր լսարանից ընդունել պնդումները՝ հիմնվելով հավատի և ոչ թե փաստերի հիման վրա:

«Սպառնացող արժեքների» մասին նարատիվը հարմարեցված է թեմաների լայն շրջանակի համար և սովորաբար օգտագործվում է կանանց, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ԼԳԲՏՔ խմբերի և այլոց իրավունքների նկատմամբ արևմտյան առաջադեմ վերաբերմունքը վիճարկելու համար: Ըստ այս նարատիվի՝ «կանացի Արևմուտքը» քայքայվում է անկման գրոհի տակ, ֆեմինիզմի և «քաղաքական կոռեկտության» հարձակման տակ, մինչդեռ Ռուսաստանը մարմնավորում է ավանդական հայրական արժեքները։ Այս նարատիվը պատկերված է 2015 թվականին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության ներկայացրած ծաղրանկարում, որը ցույց է տալիս Եվրոպայի ակնհայտ բարոյական անկումը. Հիտլերից մինչև սեռական շեղումներ, մինչև կատաղած բորենիների ապագա: Արժեքի վրա հիմնված ապատեղեկատվության նարատիվները սովորաբար կենտրոնանում են վտանգված հասկացությունների վրա, ինչպիսիք են «ավանդույթը», «պարկեշտությունը» և «առողջ դատողությունը»՝ տերմիններ, որոնք բոլորն էլ ունեն դրական ենթատեքստ, բայց հազվադեպ են հստակորեն սահմանվում։ Նարատիվը ստեղծում է «Մենք ընդդեմ նրանց» շրջանակը, որը ենթադրում է, որ ավանդական արժեքներին հավատարիմ մարդիկ այժմ սպառնում են նրանց, ովքեր դեմ են նրանց և փոխարենը ձգտում են բարոյապես սնանկ դիստոպիա հաստատել: Ռուսական և Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները 2018 թվականի Շվեդիայի համընդհանուր ընտրությունների նախաշեմին առաջ քաշեցին այս նարատիվի բազմաթիվ տարբերակներ, որոնք կարելի է տեսնել այստեղև այստեղ: Այս նարատիվի լեզուն հատկապես ագրեսիվ է ռուսալեզու լրատվամիջոցներում, ինչպիսին է տխրահռչակ Սանկտ Պետերբուրգի «տրոլների գործարանը»՝ «RIAFA» լրատվական գործակալությունը․ «Ինչպիսի՞ն է կյանքը հանդուրժողականության բարձր մակարդակ ունեցող երկրում. Արվամոլների և լեսբուհիների թելադրանքը, տղամարդկանց և կանանց ճնշումը, ռուսաֆոբիան և վախը»:

Ի տարբերություն արժեքների արևմտյան հայեցակարգի, որն առաջնահերթությունը տալիս է անձի անձեռնամխելիությանը, անվտանգությանը և արտահայտվելու ազատությանը, ռուսական արժեհամակարգը ենթադրում է կոլեկտիվ նորմերի մի շարք, որոնց պետք է համապատասխանի յուրաքանչյուր մարդ: Այնուամենայնիվ, նարատիվը միշտ պատմվում է բարոյական գերազանցության դիրքերից, որտեղ լուռ մեծամասնությունը, հավատարիմ լինելով պարկեշտությանը և ավանդական արժեքներին, հայտնվում է լիբերալ «բռնակալության» հարձակման թիրախում։ Թիրախային լսարանը հրավիրվում է միանալու հերոսական շարքերին, որոնք համարձակորեն պայքարում են ընտանեկան արժեքների, քրիստոնեության և մաքրության համար:

Ռուսական և Կրեմլամետ ապատեղեկատվական աղբյուրները սիրում են պնդել, որ որոշ երկրներ այլևս իսկապես ինքնիշխան չեն: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալությունը այս միտքը ներկայացնում է ծաղրանկարի տեսքով. Քեռի Սեմը վառում է գազօջախի կրակը՝ եվրոպացիներին ստիպելով վեր ու վար թռչկոտել ու լաց լինել պատժամիջոցների համար (այսինքն՝ Ռուսաստանի դեմ):

Այս նարատիվի օրինակները բազմաթիվ են. Ուկրաինան կառավարվում է օտարերկրացիների կողմից, իսկ Բալթյան երկրներն իրականում երկրներ չեն։ ԵՄ-ն ղեկավարվում է Վաշինգտոնի կողմից։ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հետապնդում են ռազմատենչ և բյուրոկրատական նկրտումներ՝ արհամարհելով իրենց անդամ երկրների և, իհարկե, քաղաքացիների շահերը, երբեմն նույնիսկ ոչ դիտավորությամբ, այլ պարզապես ոչ կոմպետենտ կամ իրականությունից կտրված լինելու պատճառով: Դուք ինքներդ կարող եք որոշել, թե որն է ավելի վատ բացատրություն՝ անկարողությունը, թե չարամիտ մտադրությունը:
Ինքնիշխանության կորստի այս նարատիվի հետ սերտորեն կապված է ազգային ինքնությանը սպառնացող վտանգի նարատիվը, որտեղ էկզիստենցիալ վտանգը գալիս է տարբեր աղբյուրներից. Իսլամ, համասեռամոլներ, երեխաների իրավունքներ և այլն:
Վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ այս նարատիվները կարող են ուժեղ ազդեցություն ունենալ լսարանի վրա: Եվրոպական կառավարությունները միայն հետևում են ՆԱՏՕ-ի, Բրյուսելի և Վաշինգտոնի հրահանգներին: Եվրոպան օկուպացված է ԱՄՆ-ի կողմից։ Գերմանիան այլևս ինքնիշխան պետություն չէ։ Ազգային կառավարությունների միջև եվրոպական համագործակցությունը օտարերկրյա կառավարիչներին ներկայացվում է որպես պետության կապիտուլյացիա։
Այս նարատիվը հաջողությամբ կիրառվել է մի քանի եվրոպական ընտրությունների և հանրաքվեների ժամանակ: Ընտրողներին համոզելը, որ իրենց դժգոհությունները հետևանք են ռեսուրսների հոսքի դեպի «ուրիշներ»՝ օտարերկրացիներ, բանկիրներ, կորպորացիաներ, փոքրամասնություններ, ապացուցվել է, որ դա հանդիսանում է արդյունավետ մանիպուլյացիայի ռազմավարություն: Իսկապես, երբ այս նարատիվը զուգորդվում է առասպելական ազգային անցյալի հանդեպ նոստալգիայով, այն դառնում է ապատեղեկատվության ամենավնասակար ռազմավարություններից մեկը: Այն կիրառվել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի, Բրեքսիթի և մի քանի համապետական ընտրությունների ժամանակ։

Ինչպես արդեն վերը նշել էինք, Ռուսաստանը ավելի քան մեկ դար կանխատեսում էր Եվրոպայի մոտալուտ փլուզումը: Եվրոպան կամ ԵՄ անդամ երկրները որպես «քաղաքացիական պատերազմի շեմին» նկարագրելը 2019-ին նույնքան լավ է ստացվում, որքան 1919-ին: Սա կոշտ նարատիվ է, որը սովորաբար դրական արձագանք է ստանում թիրախային լսարանի կողմից, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպան չի փլուզվել և, շատ ցուցանիշներով, շարունակում է զարգանալ:

Այս նարատիվը կանոնավոր կերպով կիրառվում է ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցների կողմից. ԵՄ գերպետությունը փլուզվում է, ԱՄՆ-ի տնտեսությունը փլուզվում է, ՆԱՏՕ-ն քայքայվում է, Դեղին բաճկոնների շարժումը ոչնչացնում է բանկային համակարգը։ «ՌԻԱ Նովոստի»-ի ծաղրանկարիչը Եվրոպայում ահաբեկչությունը նկարագրում էմահացու կարիճի տեսքով, որին եվրոպացիներն անգիտակցաբար դրել են իրենց գրպանը։
Թիրախային լսարանները, ովքեր արդարացիորեն կամ ոչ արդեն վախենում են իրենց երկրներում քաղաքական և սոցիալական ցնցումներից, հատկապես զգայուն են այս նարատիվի նկատմամբ:
Այսպիսով, այս նարատիվը հատկապես լավ է աշխատում իրական քաղաքական մարտահրավերների ժամանակաշրջաններում, ինչպես օրինակ 2015 թվականի աշնանը միգրացիոն ճգնաժամի ժամանակ։ Միգրանտների հսկայական հոսքը դեպի Եվրոպա, անշուշտ, մեծ մարտահրավեր էր եվրոպական կառավարությունների համար, սակայն ռուսական և կրեմլամետ լրատվամիջոցները իրավիճակը ներկայացրեցին խիստ գերագնահատված և ապոկալիպտիկ՝ հաղորդելով ճգնաժամի մասին այնպես, կարծես այն իրենից ներկայացնում էր համակարգային փլուզում: Իհարկե, համակարգը գոյատևեց, բայց փլուզման պատկերը մնում է առ այսօր։
Նույն մոտեցումը նկատվում է Ֆրանսիայում «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ռուսական և կրեմլամետ լուսաբանումների մեջ: Կառավարությունից և քաղաքականությունից դժգոհություն արտահայտելու իրավունքը հանդիսանում է ժողովրդավարության անբաժանելի մասը, և ցանկացած եվրոպական պետության քաղաքացիներ օգտվում են փողոց դուրս գալու իրենց իրավունքից։ «Դեղին բաճկոնների» շարժումը հանդիսանում է եվրոպական ժողովրդավարական ավանդույթի դրսևորում և ամենևին չի հանդիսանում համակարգի փլուզման վերաբերյալ ապացույց։
Այս նարատիվն երբեմն օգտագործվում է նաև եվրոպական բարոյական արժեքների և ավանդույթների ենթադրյալ տապալման համար: Օրինակ՝ ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները, պարբերաբար նկարագրում են Եվրոպայում երեխաների իրավունքները որպես հարձակում ընտանեկան արժեքների վրա: Եվրոպան մեռնում է՝ հրաժարվելով պարկեշտությունից ու բարոյականությունից։

Ապատեղեկատվության վերջին հնարքը, սովորաբար, երբ բախվում ենք համոզիչ ապացույցների կամ փաստարկների հետ, հանդիսանում է դրա վերաբերյալ կատակելը։ Սկրիպալի գործը նման ռազմավարության հիանալի օրինակ է։ Ռուսական և Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները փորձել են սարկազմով խեղդել մահափորձը՝ ամբողջ ողբերգությունը մեկ մեծ կատակի վերածելու համար։ Առհասարակ, կապված ընտրությունների հետ՝ այս մեթոդը ներառում է տարբեր նվաստացուցիչ բառերի օգտագործում՝ նսեմացնելու ժողովրդավարության, ժողովրդավարական ընթացակարգերի և թեկնածուների գաղափարը: Կրեմլի օգնական Վլադիսլավ Սուրկովը ժողովրդավարության հայեցակարգն անվանում է «տականքների ճակատամարտ» և Եվրոպային որպես այլընտրանք առաջարկում է Վլադիմիր Պուտինի «լուսավոր իշխանությունը»: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչպես և ամբողջ ընտրական գործընթացը երկրում, գրեթե մշտապես ծաղրի է ենթարկվում Կրեմլամետ լրատվամիջոցների կողմից։ Ռուսական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բազմաթիվ թեկնածուներով և առանց հստակ արդյունքի ընտրությունները համարվում են կրկես։

Անշուշտ, երգիծանքը, հումորը և նմանակումը այս ամենը հանդիսանում են հանրային դիսկուրսի անբաժանելի բաղադրիչները: Քաղաքական գործիչներին ծաղրելու կամ բյուրոկրատների հասցեին կատակներ անելու իրավունքը կարևոր է ցանկացած ժողովրդավարության կենսունակության համար: Այս առումով զավեշտալի է, որ ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական գործակալությունները հաճախ փորձում են իրենց հակաարևմտյան ստերն ու խաբեությունը քողարկել երգիծանքի շղարշի հետևում՝ պնդելով, որ դա համապատասխանում է իրենց ազատ խոսքի իրավունքին, միևնույն ժամանակ ագրեսիվ կերպով հրաժարվում են հանդուրժել Կրեմլին քննադատող կամ դրա քաղաքական օրակարգը խարխլող որևէ երգիծանք։ Նման կեղծավորության օրինակ է 2018 թվականին Ռուսաստանի կողմից «Ստալինի մահը» բրիտանական կատակերգության արգելքը։
2017 թվականին ՆԱՏՕ-ի «Սթարթքոմի» փորձագիտական կենտրոնը հրապարակեց զեկույց, որտեղ բացատրվում էր, թե ինչպես են ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական գործակալությունները հումոր օգտագործում արևմտյան քաղաքական առաջնորդներին վարկաբեկելու համար: Դրա հեղինակներից մեկը՝ լատվիացի գիտնական Սոլվիտա Դենիս-Լիեպնիցեն, առաջարկել է «հահագանդա» տերմինը ապատեղեկատվության այս կոնկրետ տեսակի համար, որը ուղղված է ծաղրելու ինստիտուտներին և քաղաքական գործիչներին: «Հահագանդա»-ի նպատակն ոչ թե լսարանին համոզել է կոնկրետ կատակի ճշմարտացիության մեջ, այլ ավելի շուտ խաթարել տվյալ թիրախի արժանահավատությունն ու վստահելիությունը՝ մշտական ծաղրի և նվաստացման միջոցով:

Հինգ նարատիվները, ինչպես տեսնում ենք, սերտորեն փոխկապակցված են և միավորված են «չար էլիտաների» գործողությունների հետևանքով առաջացած անօրինականության ընդհանուր թեմայով: Ազգային կառավարությունները թույլ են և անարդյունավետ, քաղաքացիները չունեն իրավունքներ, նրանց ավանդույթները ոչնչացման վտանգի տակ են, և սա ո՞ւմ ձեռքի գործն է: Բրյուսելի բյուրոկրատների, կորպորատիվ գործարարների, ստվերային կառավարիչների և, իհարկե, ֆաշիստների։ Ի տարբերություն Եվրոպայում և Արևմուտքում տիրող քաոսի, անապահովության և բարոյական անկման, Ռուսաստանը ներկայացվում է որպես հայրենական անվտանգության և կայունության աղբյուր: Փաստորեն, ռուս առաջատար գործիչները նույնիսկ առաջ են քաշում Ռուսաստանի «լուսավոր ավտորիտարիզմի» ռեժիմը՝ այն ներկայացնելով որպես ապագայի իդեալական քաղաքական համակարգ։
Այս գլխավոր նարատիվների մեկ այլ ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ նրանք հարձակվում են արևմտյան ժողովրդավարական ինստիտուտների և իրավական համակարգերի վրա՝ նպատակ ունենալով առաջացնել անվստահություն և սոցիալական մասնատում, վերջնական նպատակ ունենալով տապալել ժողովրդավարությունը: Անվստահություն սերմանելու այս ռազմավարությունը կոչված է քաղաքացիներին համոզելու, որ նրանց մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին անիմաստ է. քվեարկությունն անիմաստ է, քանի որ համակարգը «կեղծված է» ի շահ էլիտաների և այն շահագործում է միայն սովորական քաղաքացիներին: Այսպիսով, ժողովրդավարությունը ներկայացվում է որպես ֆարս, որն ինչպես նաև անարդյունավետ է և հարմար չէ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար: